Սամվել Բաբայանի դիրքորոշումը նույնն է. փաստաբանի մոտ սպասողական վիճակ է
«Իգլայի» գործով ձերբակալված Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը Shabat.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այժմ սպասում են՝ խափանման միջոց կալանքի փոփոխման վերաբերյալ իր հայցը քննվի:
«Սպասողական վիճակ է: Նույնիսկ Կենտրոնի դատարանից կալանքի հետ կապված գործը դեռ չի գնացել դատարան: Չեմ կարող ասել, թե ինչու: Արդեն վաղուց պետք է, որ գնացած լինեին»,- ասաց Քալաշյանը:
«Ես գրավ չէի միջնորդել, որովհետև միանշանակ կերպով կալանավորման հիմքերը բացակայում էին: Գրավը կիրառվում է այն ժամանակ, երբ ես գտնում եմ, որ կալանքը բավարար է ու դրա այլընտրանքային միջոցը գրավն է կիրառվում: Բայց քանի որ իմ համոզմամբ՝ կալանավորման հիմքերն իսպառ բացակայում են, այդ պատճառով էլ գրավ չեմ միջնորդել»,- մանրամասնեց փաստաբանը:
Քալաշյանը հավելեց, որ Սամվել Բաբայանի դիրքորոշումն իրեն առաջադրված մեղադրանքի նկատմամբ մնում է նույնը՝ նա հերքում է մեղադրանքը:
Մանրամասները՝ shabat.am-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար