Տաշքենդում իմամը կոչ է արել արգելել տղամարդկանց գինեկոլոգ աշխատել
Տաշքենդում իմամը կոչ է արել արգելել տղամարդկանց գինեկոլոգ աշխատել, հաղորդում է AsiaTerra-ն՝ վկայակոչելով ուզբեկալեզու Mehrob.uz կայքը:
«Եվս մեկ խնդիր, որն այսօր քննարկման ենթակա է՝ տղամարդ գինեկոլոգը։ Դրան պետք է վերջ դնել։ Բավական է, այդ ամոթալի երեւույթներից մենք «կշտացանք» դեռեւս տոտալիտարիզմի ժամանակներից։ Այդ ժամանակ մեր շատ ազգային արժեքներ ու հեղինակությունը ոտնահարվեցին։ Դա փոխելը մեր իշխանությունից դուրս էր, այդ պատճառվ էլ տղամարդու՝ գինեկոլոգ լինելու փաստը որպես սովորական երեւույթ էր ընկալվում», - հայտարարել է Տաշքենդի Յունուսաբադի շրջանի իմամ, Տաշքնեդի իսլամական ինտիտուտի դասախոս, «Միրզա Յուսուֆ» մզկիթի իմամն 42-ամյա Ռահմատուլլո Սայֆուդինովը, հաղորդում է Newsru-ն։
Նա հավելել է, որ կանանց շրջանում նույնիսկ գերակայող է այն կարծիքը, թե «տղամարդկանց ձեռքը թեթեւ է», ինչն ավելի էր նպաստում հենց նրանց մոտ սպասարկվելու ցանկությանը։
Իմամի կարծիքով՝ «այժմ մենք անկախ ենք, ազատ ու պետք է ամոթ լինի, պետք է արգելել նման բաները»։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ