Կրեմլ. Պուտինը Սիրիայում ԱՄՆ-ի հարձակումն ինքնիշխան պետության դեմ ագրեսիա է որակել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի օբյեկտների ուղղությամբ հարձակումն ինքնիշխան պետության դեմ հարձակում է համարում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը Սիրիայում ամերիկյան հարվածներն ինքնիշխան պետության դեմ ագրեսիա է համարում, միջազգային իրավունքի նորմերի խախտում, ընդ որում՝ մտացածին պատրվակով»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի մամուլի քարտուղարի խոսքով՝ Պուտինը կարծում է, որ Սիրիայի ուղղությամբ ամերիկյան հարվածներն Իրաքում գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերից ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում:
Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Սիրիայում ամերիկյան հարվածները զգալի վնաս են հասցնում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին, ինչպես նաեւ խոչընդոտում ահաբեկչությանն արդյունավետ հակազդելուն:
«Վաշինգտոնի այս քայլը զգալի վնաս է հասցնում ռուս-ամերիկյան հարաբերություններին, որոնք առանց այդ էլ տխուր վիճակում են»,- ընդգծել է ՌԴ նախագահի խոսնակը: «Բայց ամենակարեւորը, Պուտինի կարծիքով, այդ քայլը մեզ չի մոտեցնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերջնական նպատակին, հակառակը, լրջորեն խոչընդոտում է դրան արդյունավետ հակազդելուն, ինչը, ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս նախընտրական արշավի ժամանակ իր գլխավոր խնդիրներից էր համարում»,- հայտարարել է Պեսկովը:


















































Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը
Բնակչության մինչև 95%-ը պետք է իրեն ռուսաստանցի զգա․ Ռուսաստանի ազգային նոր քաղաքականության ռազմավարությունը
Թրամփը նշել է, որ իր կինը հավանում է Պուտինին
Ուկրաինան փորձում է հարձակումներով վախեցնել ռուսաստանցիներին. Պուտին
Ֆիդանը Մոսկվայում հանդիպելու է Պուտինի հետ. աղբյուր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ