Դատախազության արջի ծառայությունը Նիկոլ Փաշինյանին
Մայիսի 18-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը։ Թվում էր գլխավոր դատախազությունը եւս կընդուներ այս որոշումը, բայց նրանք գնում են իրավիճակը շարունակ լարելու ճանապարհով եւ պատրաստվում են այս որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ օրենքը չի նախատեսում այս փուլում կայացված որոշումների բողոքարկում:
Փաստորեն, բողոքարկելու դեպքում դատախազությունը հերթական ոչ օրինական քայլին է գնալու՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ակնհայտ է, որ գլխավոր դատախազությունը եւ այս կառույցի ղեկավարները ինքնապաշտպանական բնազդից ելնելով են դիմում պետության շահերից չբխող այս քայլին:
Այս քայլով գլխավոր դատախազությունը ոչ միայն դեմ է գնում իրավունքին, այլ կոնկրետ վատություն է անում Նիկոլ Փաշինյանին, նրան մատուցելով հերթական արջի ծառայությունը:
Բողոքարկելով այս որոշումը գլխավոր դատախազությունը կսրի առանց այն է;լ լարված եւ պայթունավտանգ այս վիճակը, եւ որ պակաս կարեւոր չէ, այս քայլը, մեղմ ասած, բարի կամքի դրսեւորում չէ Արցախի ղեկավարության եւ արցախցիների նկատմամբ:
Այնպես որ, քանի դեռ ուշ չէ դատախազությունը պետք է կանգ առնի, նայի իր շուրջը եւ փորձի հասկանա իրականությունը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար