«Եվրատեսիլ 2019»–ում հաղթեց Նիդերլանդները. տեսանյութ
«Եվրատեսիլ 2019»–ում հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչ Դանքան Լոուրենսը` Arcade երգով։
Ժյուրիի քվեարկությամբ եռյակը հետևյալն էր` առաջին տեղ` Շվեդիա, երկրորդ տեղ` Հյուսիսային Մակեդոնիա, երրորդ տեղ` Նիդերլանդներ։ Հեռուստադիտողների քվեարկությունը, սակայն, ամեն ինչ փոխեց։ Լսարանը Հյուսիսային Մակեդոնիային տվեց 58, Շվեդիային` 193, Նիդերլանդներին` 263 միավոր։
Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում առաջին տեղում Նիդերլանդներն է, երկրորդ տեղում` Իտալիան, երրորդ տեղում` Ռուսաստանը։
«Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով անցկացվող մրցույթի եզրափակչում 41 երկրից 26-ն են։ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը կիսաեզրափակչում դուրս մնաց պայքարից։
Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մալթայի ներկայացուցիչները։ Այսօր նրանց միացան նաև նախորդ տարին մրցույթում հաղթած Իսրայելի, ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ