Ֆիյոնը բարձրացրել է իր վարկանիշը «թշնամիներին վրեժխնդիր լինելու» սպառնալիքներից հետո
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը բարձրացրել է իր վարկանիշը առաջին հեռուստատեսային բանավեճերից հետո, խոստանալով «վրեժխնդիր լինել իր նախընտրական քարոզչությանը հասցված վնասի համար», հայտնում է Bloomberg –ը։
Նշում են, որ Ֆիյոնի վարկանիշը բարձրացել է 1 տոկոսով նախագահական մրցապայքարում նրա մրցակիցներ Մարին Լը Պենի ու Էմանուել Մաքրոնի հասցեին նրա խոսքից հետո։ Ֆիյոնը նրանց մեղադրել էր իր ծախսերի մասին գործ հարուցելու հարցում մեղադրողների հետ դավադրության մեջ։
«Այս գործը կեղծված էր ու ես կապացուցեմ դա՝ ես այս հարցով ունեմ բոլոր տեղեկությունները։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ նրանք, ովքեր սարքել են այս գործը, հանգիստ չեն քնելու»,- հայտնել է Ֆիյոնը։
Ֆիյոնը եղել է մրցապայքարի ֆավորիտը մինչեւ նրա շուրջ բորբոքված սկանդալը, ըստ որի Ֆիյոնը ֆիկտիվ աշխատանքի էր դասավորել կնոջը՝ Պենելոպային։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ