Պետերբուրգի մետրոյի մեքենավարը հրաժարվել է պարգեւից
Սանկտ–Պետերբուրգի էլեկտրագնացքի մեքենավար Ալեքսանդր Կավերինը, ում գործողությունների արդյունքում պայթյունից հետո հարյուրավոր կյանքեր փրկվեցին, հրաժարվել է դրամական պարգեւից։
Այս մասին նա այսօր հայտարարել է «Սանկտ–Պետերբուրգ» հեռուստաալիքի լրագրողներին։ Նա ասել է, որ տեղեկություն է ստացել ինչ որ նախաձեռնող խմբի վերաբերյալ, ովքեր որպես երախտագիտություն, իր համար գումար են հավաքել։ Թե ինչ գումարի մասին է խոսքը գնում, Կավերինը չի մանրամասնել։
«Ես գտնում եմ, որ ինձ ոչինչ պետք չէ։ Ես իհարկե շնորհակալ եմ այդ խմբին, բայց կարծում եմ, որ այդ գումարը պետք է փոխանցել նրանց, ում դա իրոք պետք է»,– ասել է մեքենավարը։
Նա պարզաբանել է, որ խնդրել է այդ գումարը փոխանցել պայթյունի ժամանակ տուժած կնոջը, ում ոտքը անդամահատել են։ Կավերինի խոսքերով՝ տվյալ պահին նա ամեն ինչով ապահովված է, բայց հետագայում, երբ դուրս գա բուժ հաստատությունից, նրան պրոթեզ անհրաժեշտ կլինի։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ապրիլի 5-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը պարգեւատրել էր Կավերինին «Ռուսաստանի տրանսպորտի պատվավոր աշխատակից» շքանշանով՝ պայթյունից հետո գրագետ գործողությունների համար։
Հիշեցնենք, որ պայթյունից հետո մեքենավարը չի կանգնեցրել էլեկտրագնացքը եւ հանել է այն «Տեխնոլոգիական ինստիտուտի» կայարան, ինչի արդյունքում հարյուրավոր կյանքեր է փրկել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան