Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ

«Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» դատավարության առաջին իսկ օրերն ապացուցեցին, որ գործ ունենք մաշեցնող մի գործընթացի հետ, որը կարող է ոչ թե ամիսներ, այլ տարիներ տեւել: Ի՞նչ է պետք անել: Շաբաթ օրը՝ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Նա պետք է լինի ազատության մեջ:

Դատական նիստերը տեւելու են երկար, շատ երկար, հոգնեցնող եւ մաշեցնող երկար, իսկ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը կթուլացնի, գուցե կվերացնի այն լարվածությունը, որն առկա է, եւ որը գնալով թափ է հավաքում:

Մեր երկրի հակառակորդները հրաշալի են օգտվում այս դատավարությունից, խորացնում հասարակությունում առկա պառակտումը, այն փորձում վերածել թշնամանքի, իսկ որ ամենավատն է՝ արհեստական բաժանում են մտցնում արցախցիների եւ Հայաստանի մյուս մարզերի բնակիչների միջեւ:

Սրան պետք է վերջ տրվի: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի, որից հետո հանրության համակ ուշադրության ներքո կշարունակվի դատավորությունը: Անշուշտ, մարտի 1-ի հետ առնչվող հիմնական հարցերից եւ ոչ մեկի պատասխանը մենք չենք ստանա, քանի որ մեղադրական կողմը բոլորովին այլ խնդիր է փորձում լուծել:

Հանրությունն այս դատավարության ընթացքում այդպես էլ չի ստանալու հետեւյալ հարցերի պատասխանները՝ ինչո՞ւ եղավ այս ողբերգությունը, ի՞նչ պետք էր անել արյունահեղությունից եւ ողբերգությունից խուսափելու համար, ով ինչ պատասխանատվություն ուներ, ով ինչ արեց ողբերգությունն արագացնելու կամ կանխելու համար:

Անկասկած, գալու է այն ժամը, երբ դատավարության մասնակիցները տեղերով փոխվելու են: Եւ եթե մենք կանգ չառնենք, չսթափվենք, մենք այդպես էլ մնալու ենք 2008թ. մարտի 1-ի մեջ եւ դուրս չենք գալու:

Իսկ առայժմ, մինչեւ վերջնական սթափվելը պետք է փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Պետք է փոխել ոչ միայն այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը դատավորությունից խուսափելու որեւէ մտադրություն չունի եւ չի փորձելու ճնշում գործադրել վկաների վրա, այլ նաեւ մեկ այլ կարեւոր պատճառով:

Արցախի ներկա եւ նախկին նախագահները միջնորդել են, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի: Միջնորդել են երկրորդ անգամ: Եւ եթե հանկարծ դատավորը ենթարկվելով ուղղակի եւ անուղղակի ճնշումների չփոխի խափանման միջոցը, ապա հարված կհասցնի մեր ժողովրդի մի հատվածին՝ արցախցիներին:

Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի, նրա խափանման միջոցը պետք է փոխվի: Սա բխում է մեր պետության եւ ժողովրդի շահերից: Դատավորը չպետք է տուրք տա աղմկարար, ղժղժան մի փոքրիկ խմբի աղմուկ-աղաղակին եւ պետք է առաջնորդվի իրավունքով եւ մեր պետության ու ժողովրդի շահերով:

Հակոբ Ասատրյան

Top-News.am