ԵՄ-ն ընդլայնել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ
ԵՄ-ն ապրիլի 6-ին ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, ընդլայնելով այդ երկրում ներդրումներ անելու ու քաղաքացիներին ու իրավաբանական անձանց ծառայություններ մատուցելու արդեն գործող արգելքը, ասվում է ԵՄ Խորհրդի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ԵՄ-ն որոշել է ընդլայնել Հյուսիսային Կորեայում ներդրումների արգելքը, տարածելով դրանք նոր ոլորտների վրա, մասնավորապես, սպառազինման սովորական տեսակների արտադրության, մետաղագործության, մետաղամշակման ու աէրոտիեզերական ոլորտի վրա»,- հայտնել է ԵՄ Խորհուրդը, ընդունելով այդ որոշում գրավոր ընթացակարգով, որը չի պահանջում նիստի անցկացում։
Փաստաթղթում հայտնում են, որ «Խորհուրդը նաեւ որոշել է արգելել որոշ ծառայությունների տրամադրում Հյուսիսային Կորեայի ֆիզիկական ու իրավաբանական անձանց։
Բացի դրանից ԵՄ-ն ընդլայնել է անհատական պատժամիջոցների ցանկը, դրանում ներառելով չորս մարդու, որոնց համարում է «պատասխանատու Հյուսիսային Կորեայի միջուկային ու բալիստիկ ծրագրերի ու զանգվածային խոցման զենքի արտադրության հետ կապված այլ ծրագրերին աջակցելու համար»։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ պատժամիջոցային ցուցակում կա 41 մարդ ու յոթ իրավաբանական անձ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան