Մշակույթի նախարարության անհասկանալի վերաբերմունքի պատճառով «Արամ Խաչատրյան» մրցույթը կարող է տապալվել
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը փորձում է գտնել հովանավորներ՝ մրցույթը կյանքի կոչելու համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիմնադրամից՝ ի պատասխան մրցույթի ընթացի մասին հարցման։
«Խաչատրյանի միջազգային մրցույթը 15 տարվա պատմություն ունի, համաշխարհային մեծ ճանաչում, վարկանիշ, եւ մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մշակույթի նախարարության անհասկանալի վերաբերմունքի պատճառով տապալվի պատկառելի հեղինակություն ունեցող երաժշտական այս ստուգատեսը։ Խնդրում ենք սպասել մի քանի օր, «Արամ Խաչատրյան- մրցույթ» մշակութային հիմնադրամը հանդես կգա հայտարարությամբ՝ ներկայացնելով Ձեզ հուզող հարցերի պատասխանները»,– ասված է հարցման պատասխանում։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի հունիսի 6-ից 14-ը Երեւանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը առաջին անգամ մեկնարկել է 2003թ.-ին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: Խաչատրյանական մրցույթը 2013 թ.-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը