Բաշար Ասադ. Արեւմտյան երկրները շարունակում են աջակցել ահաբեկիչներին
Սիրիայում պատերազմի ավարտի հույսը կարելի է իրականության վերածել՝ աշխատելով երկու ուղղությամբ՝ ահաբեկչության դեմ պայքարի ու յուրաքանչյուրի հետ հաշտեցման միջոցով, ով կցանկանա զենքը վայր դնել եւ վերադառնա իր հայրենիքի գիրկը։Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ խորվաթական պարբերականներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ երկու ուղղությամբ առաջընթացը խոսում է այն մասին, որ այսօր հույսն ավելի շատ է, քան նախորդ տարիներին։
Ասադը նշել է, որ ցանկացած միջամտություն՝ նույնիսկ մեկ զինվորի՝ առանց Սիրիայի կառավարության թույլտվության, ներխուժում է հանդիսանում։
Խոսելով Աստանայի եւ Ժնեւի բանակցությունների մասնակիցների մասին եւ այն մասին՝ ինչու է Սիրիան նրանց հետ բանակցություններ վարում, եւ արդյոք իրականում գոյություն ունի մեղմ ընդդիմություն՝ նախագահն ասել է, որ «շատ արեւմտյան քաղաքական գործիչներ եւ նախեւառաջ նախագահ Օբաման խոստովանել են, որ մեղմ ընդդիմությունը պատրանք է»։ «Սակայն հենց նրանք են ստեղծել այդ առասպելը։ Այսինքն՝ մեղմ ընդդիմություն չկա, առկա է ջիհադիստական՝ ջիհադի աղճատված նշանակությամբ, ընդդիմություն ,որը չի ընդունում երկխոսությունը։ Այդ պատճառով էլ գործնականում ընդդիմության այդ մասը չի կարող որեւէ արդյունքի հասնել»։ Ասադը վստահ է, որ «այդ ահաբեկիչները չեն կարող ընդդիմություն լինել, նրանք չեն կարող օգնել լուծում գտնել»։
Նրա խոսքով՝ Դամասկոսը նրանց հետ բանակցություններ է վարում, քանի որ նախապես շատերը չէին հավատում, որ այդ խմբավորումները չեն ցանկանում զենքը վայր դնել եւ անցնել քաղաքական գործընթացին։
Նախագահն ընդգծել է, որ ահաբեկչությանը պատերազմ հայտարարած արեւմտյան երկրները գործնականում հենց նրանք են, որոնք աջակցում են ահաբեկչությանը։ «Այն երկրները, որոնք իսկապես պատերազմում են ահաբեկչության դեմ, իսկապես համագործակցում են մեզ հետ՝ այս կամ այն ձեւով պատերազմի ժամանակ եւ մինչ այդ, քանի որ ահաբեկչությունը միայն Սիրիայի պատերազմով չի սկսվել։ Ահաբեկչություն կա ամբողջ աշխարհում»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան