Հայկական «սոցիոլոգիայի» մասին
«Սոցիոլոգիան» մեզ մոտ գործունեության և «գիտության» շատ կայուն տեսակ է դարձել։ Այն շատ կայուն ձևով բարձր է գնահատում օրվա իշխանությանը։ Հատկապես՝ աշխատելու ոճը (փռեմ, ծեփեմ, ծռեմ և այլն)։
Փոխվում է իշխանությունը, բայց չի փոխվում «սոցիոլոգիան»։
Նոր իշխանությունը մնացել է հին «սոցիոլոգների» հույսին։ Վերջիններս էլ տեսնելով, որ իրենց փեշակը շարունակում է պահանջված մնալ՝ շարունակում են «սոցիոլոգիական» դրախտ ներկայացնել։ Իշխանությա՛ն համար դրախտ։
Երբ իշխանությունը մնում է «սոցիոլոգիական դրախտի» հույսին, նշանակում է՝ թևակոխել է իր իսկ համար շատ վտանգավոր փուլ։ Սկզբում պատվիրում են թվերը, հետո ընտելանում են այդ թվերին ու վերջում սկսում անկեղծորեն հավատալ դրանց։ Իսկ ամենավերջում լինում է անսպասելին ու անցանկալին։ Իշխանությա՛ն համար անցանկալին։
Դատելով ամենից՝ հիմա կառավարության մոտ «սոցիոլոգիական պատրանքներին» ընտելանալու և աուտոթրենինգ անելու փուլն է։
Երբ որ կգա հավատալու և «լայք» մուրալու փուլը, «սոցիոլոգիան» է՛լ ավելի ցինիկ ու լկտի կսկսի պահել իրեն, բայց դա չի սթափեցնի հաճախորդին, քանզի վրա կհասնի «սոցիոլոգիան» ու կհամոզի, որ ամեն ինչ կարգին է։ Կհամոզի, որ 84,2 տոկոս վստահության պաշար կա։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ