Շվեդիայում Անհաջողությունների թանգարան կբացվի
Շվեդիայի հարավում՝ Հելսինգբորգ քաղաքում, մտադիր են բացել այսպես կոչված Անհաջողությունների թանգարան , հայտնում է The Local-ը։
Թանգարանի բացումը ծրագրված է հունիսի 7-ին։ Այնտեղ ցուցադրվելու են տարբեր ընկերությունների տասնյակ արտադրանքներ, որոնք չեն արժանացել սպառողների հետաքրքրությանը։
Թանգարանի ցուցանմուշներից մեկն է դառնալու Twitter Peek գաջետը։ Այս սարքը ստեղծվել էր բացառապես միկրոբլոգների ցանցում շփվելու համար, բայց չի կարողացել մրցակցել սմարթֆոնի հետ, որը գերազանցում էր ֆունկցիաների քանակով։
Անհաջողությունների թանգարանում նաեւ ներկայացված է լինելու գնդավոր գրիչը, որը ինչպես արտադրողն է հավաստիացնում, նախատեսված է հատուկ կանանց համար։ Այդ գրիչը պահանջարկ չի ունեցել, իսկ համացանցի շատ օգտատերեր ծաղրել են այն։
Ցուցանմուշներից մեկն էլ Harley Davidson ամերիկյան մոտոցիկլետներ արտադրողի ներկայացրած օծանելիքն է, որը նույնպես հետաքրքրություն չի առաջացրել գնորդների մոտ։ Նախագծի հեղինակը՝ հոգեբան ու հետազոտող Սեմուել Ուեսթը, ասում է, որ իր նպատակն է ոչ թե ծաղրել ուրիշների ձախողումները, այլ ուրիշների սխալների վրա սովորելու հնարավորություն տալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով