Ինձ հետ կատարվածն անօրինական է. Ռոբերտ Քոչարյան.
AFP ֆրանսիական լրատվական գործակալությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի սկսվելու օրը ռեպորտաժ է պատրաստել:
Գործակալության ռեպորտաժում նշվում է, որ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում էր դատական նիստը, ակցիա են անցկացրել:
Ակցիայի մասնակիցները պահում էին «Քոչարյանը քաղբանտարկյալ է», «Քաղաքական վենդենտա» գրություններով պաստառներ:
«Նիստը սկսվեց դատարանի փոքրիկ դահլիճում, որը լցված էր լրագրողներով: Գործնական մոխրագույն կոստյում հագած Քոչարյանը անվրդով էր երեւում եւ ժպտւմ լսարանում իր կողմնակիցներին, որոնք վանկարկում էին «Ազատություն»»,-գրում է գործակալությունը:
AFP-ին տված մեկնաբանությունում Քոչարյանն ասել է, որ իր հետ կատարվածը ոչ այլ ինչ է, քան ապօրինություն: Նրա խոսքով՝ ներկայիս իշխանություները իրեն մեղավոր են հայտարարել եւ «դատական համակարգը սպասարկում է քաղաքական տիրոջը»:
«Ես անկուսակցական նախագահ էի, որը գործում էր առանց «լավություն անելու» եւ նախատրամադրվածության», - ասել է Քոչարյանը՝ գրավոր պատասխանելով հարցերին: Քոչարյանն ասել է, որ այժմյան իշխանությունները «առանձնապես շահագրգռված չեն պարզելու, թե ով է պատասխանատու մարդկանց մահվան համար՝ «ներկայիս իշխանությունների համար խիստ անցանկալի փաստերը բացահայտելու վախից»:
«Դրա փոխարեն նրանք իրենց ջանքները կենտրոնացրել են իմ դեմ քաղաքական շարժառիթներով մեղադրանքների կեղծման վրա»,- ընդգծել է նա:
Երկրորդ նախագահն ընդգծել է, որ «պատմությունը վերաշարադրելու «անմիջական շարժառիթ կա՝ իրեն չսեւացնելու եւ 2008-ի իրադարձությունների համար պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու համար»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար