Կանադայի հայերը ակցիա են իրականացնում. «Թուրքիա. Խայտառակության երեսուն օր»
Կանադայի հայ ազգային կոմիտեն ապրիլի 3-ից լրատվամիջոցներում արշավ է սկսել, որը կոչվում է «Թուրքիա. Խայտառակության երեսուն օր»։
Արշավն ուղղված է կանադացիներին տեղեկացնելու հայոց Ցեղասպանության ժխտման մասին՝ ընդգծելով, որ Թուրքիան ակնհայտ ու հետեւողականորեն խախտում է մարդու իրավունքները՝ սպառնալով տարածաշրջանին ու գլոբալ աշխարհին, հաղորդում է The Armenian Weekly-ն։
Ապրիլ ամսվա ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օր ԿՀԱԿ-ն մեկ հոդված, տեսագրություն կամ նյութ կհրապարակի, որն ընդգծում է Թուրքիայի շարունակվող անարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, եւ Էրդողանի ռեժիմի փորձերը՝ կոպիտ խախտումները ծածկել քարոզարշավի, քաղաքական ծաղրանքների ու ապատեղեկատվության միջոցով։
«Օրեցօր կանադացիներն իմանում են Թուրքիայի իրական էությունը՝ լրատվամիջոցների եւ այլ աղբյուրների միջոցով։ Մարդու իրավունքների վերաբերյալ մռայլ վիճակագրությունը, քաղաքական դրդապատճառներով վախեցնելը եւ խտրականությունը դարձել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմին բնորոշ բնութագրերը։ Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում Թուրքիայի հանդեպ վերանայել վերաբերմունքը»,- հայտարարել է ԿՀԱԿ-ի նախագահ Շահեն Միրաքյանը։
news.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան