Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է «վրացական մաֆիայի» 18 անդամների. նրանց թվում նաեւ հայ կա
Իսպանիայում 18 մարդ է ձերբակալվել՝ «վրացական մաֆիայի» դեմ հերթական հատուկ գործողության արդյունքում։ Այս մասին ասվում է El País իսպանական պարբերականում։
Համաձայն պարբերականի տվյալների՝ հատուկ գործողությունն իրականացրել են Կատալոնիայի ինքնավար ոստիկանությունը եւ Իսպանիայի ազգային ոստիկանությունը։ Հանցագործները հիմնականում ծագումով Վրաստանից են կամ ունեն Վրաստանի քաղաքացիություն։
17 ձերբակալվածները մեղադրվում են 47 բնակարանային գողության մեջ։
Ձերբակալվածներից մեկը Հայաստանից եկվոր է։ El País-ը գրում է, որ նա զբաղվել է գողացված իրերի իրացմամբ։
Շրջայցի ընթացքում ոստիկաններն առգրավել են բազմաթիվ ոսկե զարդեր, ձեռքի ժամացույցներ, թանկարժեք կենցաղային տեխնիկա, ինչպես նաեւ մի քանի հազար եվրո՝ կանխիկ։ Ենթադրյալ հանցագործների բնակարաններում գտնվել են նաեւ քիմիական նյութեր, որոնք թույլ են տվել ստուգել ոսկե զարդերի իսկությունը, հարյուրավոր սարքավորումներ՝ անհրաժեշտ բնակարանային գողության համար։
Հանցախմբի դեմ հետաքննությունը սկսվել է 2016-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան