Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտների ցանկը
Բրիտանական The Times պարբերականը հրապարակել է երկրի ամենահարուստ երաժիշտների ցանկը, որը գլխավորել է երգահան Էնդրյու Լլոյդ Ուեբերը, որի կարողությունը գնահատվում է 1.07 մլրդ դոլար:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Փոլ Մաքքարթնին՝ 976 մլն դոլարով: U2 խումբը ցանկում գրավել է երրորդ հորիզոնականը՝ 759 մլն դոլարով, իսկ չորրորդ տեղը զբաղեցրել է Էլթոն Ջոնը՝ 416 մլն դոլարով: Առաջատար հնգյակը եզրափակում է Միք Ջագերը՝ 358 մլն դոլարով:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, իր կարողությունը կրկնապատկել է երաժիշտ Էդ Շիրանը: 207 մլն դոլար կարողությամբ երգիչը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը: Ցանկում հայտնված երիտասարդ կատարողներից է նաև Ադելը, որը 195 մլն դոլար եկամուտ է ունեցել՝ դառնալով Մեծ Բրիտանիայի ամենահարուստ արտիստուհին:
Ամբողջական ցանկը կհրապարակվի մայիսի 12-ին՝ The Sunday Times-ի կիրակնօրյա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը