Ռուսաստանը Գրեմինգերին տեղեկացրել է Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքների մասին
Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տեղեկացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին Մոսկվայում ապրիլի կեսերին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքների և ընդունված համատեղ հայտարարության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Մոսկվայի հանդիպման արդյունքներով գրանցվել է Ադրբեջանի և Հայաստանի հետաքրքրվածությունը հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների վերաբերյալ: Խոսքը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման մասին է, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, երկրների տարածքում ազատազրկված անձանց՝ բարեկամների այցելությունների մասին, ինչպես նաև պատրաստակամության՝ սկսել գործնական աշխատանքներ մարդկանց մեջ շփումների հաստատման համար, այդ թվում և ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցելությունները»,- հայտնել է Զախարովան:
Զախարովան հավելել է նաև, որ Գրեմինգերը հաստատել է ԵԱՀԿ մտադրությունը՝ շարունակել աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը