Արդյո՞ք Լիբիան կդառնա երկրորդ Սիրիան
Շվեյցաական թերթի մեկնաբանը ներկայացնում է Լիբայում այսօր տիրող իրավիճակը, շեշտելով, թե իրական իշխանությունը երկրում պաշտպանության նախարար Խալիֆ Խավթարի ձեռքում է, ի տարբերություն ՄԱԿ–ի աջակցությունը վայելող վարչապետ Սարաջը ստիպված է ապավինել անկանխատեսելի սիլամիստ անջատողականներին։ «Այս իրավիճակում Խալիֆ Խավթարը, որը վերահսկում է Լիբիայի նավթային նավահանգիստները հարաբերություններ է լավացնում Ռուսաստանի հետ եւ խոսում Մերձաոր Արեւելքում ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտության մասին։ «Արդո՞ք Լիբիան դառնում է երկրորդ Սիրիան», – հարցնում է հոդվածագիրը։
Ռուստաստանը, ըստ նրա, Լիբիայի երկու նավահանգիստներում՝ Բենղազիում Թոբրուքում եւ Բենղազիում ռազմակայաններ կառուցելու համաձայնություն է ձեռք բերել Լիբիայի պաշտպանության նախարարի հետ, ինչի մասին հաղորդել են որոշ իտալական եւ արաբական թերթեր, սակայն որի պաշտոնական հաստատումը առայժմ չկա։ «Սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով նախագահ Պուտինի՝ Սիրիայի հաջողությունից հետո աճած ախորժակները միջազգային ասպարեզում։ Սա անշուշտ կարող է իր դրական արդյունքները տալ՝ ինչպես հեղինակության համար, նաեւ՝ զուտ տնտեսկան օգուտներ Լիբիայի նավթի վաճառքից։ Սակայն հարկ է հիշել, որ ինչպես Սիրիայում, անխուսափելի պայքարը իշխանության համար Լիբիան կարող է նույնքան արյունալի հակամարտության վերածվել, ինչպես դա եղավ Սիրիայում», – եզրափակում է շվեյցարական պարբերականը։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ