Իսկ ասում էին Մեսին այլմոլորակային է
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում, որն ավարտվեց Բարսելոնայի խոշոր հաշվով հաղթանակով, ակնհայտ էր, որ չնայած գրանցված հաշվին, ֆուտբոլ խաղում են Լիվերպուլի ֆուտբոլիստները:
Ճիշտ է, կուռքեր կերտելու սիրահարները շտապեցին Մեսիին այլմոլորակային անվանել, բացառապես մեկ դիպուկ հարվածի եւ լիվերպուլցիների դարպասապահի սխալ ընտրած դիրքի շնորհիվ, այսուհանդերձ, ֆուտբոլից հասկացողների համար պարզ էր, թե իրականում ով է ֆուտբոլ խաղում, իսկ ով գլամուրային տեսքով վազվզում տեսախցիկների առաջ, զանազան դիրքերով լուսանկարվելու համար:
Պատասխան խաղից առաջ կուռքեր կերտելու սիրահարները նշում էին, թե դիմակայության ելքը որոշված է, իսկ «Արմենիայի» փորձառու հաղորդավարն էլ ընկնելով իր երիտասարդ գործընկերոջ ասածի ազդեցության տակ, պնդում էր թե Մեսին այլմոլորակային է, բայց այլ բան էին մտածում ֆուտբոլասերները եւ Լիվերպուլի խաղացողներն ու մարզիչները:
Պետք էր հաղթել 4:0, եւ նրանք հաղթեցին 4:0, ընդ որում, երբ խաղին չէին մասնակցում Սալահը եւ Ֆիրմինիոն: 4:0 եւ Լիվերպուլը երկրորդ տարին անընդմեջ մտավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա կամ Տոտենհեմի կամ Այաքսի հետ:
Ինչ վերաբերում է գոլերին, ապա երկուական գոլի հեղինակներ դարձան Օրիգին եւ Վիյնալդումը:
Իսկ նրանք, ովքեր դեռ հավատում են, թե Մեսին այլմոլորակային է, իսկ Լիվերպուլը Բարսելոնայից թույլ, ճիշտ կանեն փորձեր ձեռնարկեն հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում իրական ֆուտբոլը, առանց քաղաքական պայմանավորվածությունների եւ Կատալոնիայի անկախության խնդրի:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար