Կադիրովը օրենք է ստորագրել աշակերտուհիների հիջաբ կրելու վերաբերյալ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ստորագրել է «Չեչենական Հանրապետության՝ կրթության վերաբերյալ» օրենքում կառավարության կողմից արված փոփոխությունները, համաձայն որի՝ դպրոցներն իրավունք ունեն պահանջներ սահմանել աշակերտների հագուստի վերաբերյալ։
Օրենքի համաձայն՝ սովորողները իրավունք ունեն կրելու ազգային ավանդույթներին եւ կրոնական հավատքին համապատասխան հագուստ կամ խորհրդանիշներ, եթե դա չի հակասում դաշնային օրենսդրությանը, չի վնասում նրանց առողջությանը եւ չի խախտում այլ անձանց իրավունքներն ու ազատությունը։
«Համապատասխան տեղական նորմատիվային ակտը ուսումնական հաստատության կողմից ընդունվում է՝ հաշվի առնելով սովորողների խորհրդի, ծնողական խորհրդի եւ այդ կազմակերպությունում աշխատողների ներկայացուցչական մարմնի կարծիքը, որը նպաստում է քաղաքացիների՝ խղճի ազատության եւ կրոնական ազատության իրավունքների պահպանմանը»,– ասվում է փաստաթղթում։
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում տարակարծիք են Ռուսաստանի դպրոցներում հիջաբ կրելու հնարավարության հարցի շուրջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան