Ամենակռվարարը հայաստանցիներն են, հետո նոր իրաքցիներն ու պաղեստինցիները
Gallup International կազմակերպությունը ներկայացրել է նոր «Global Emotions» հարցման արդյունքները, որի շրջանակներում հարցվել են ավելի քան 140 երկրների բնակիչները: Այն անցկացվել է 2018 թվականին. բոլոր երկրների ռեսպոնդենտներին տրվել էին միեւնույն հարցերը:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է, թե ինչ է զգացել մարդը երեկ: Մարդկանց հարցնում էին՝ ժպտացել են արդյոք նրանք, ծիծաղել են արդյոք, զգացել են արդյոք ցավ, անհանգստություն, հաճույք, զայրացել են, որեւէ նոր բան սովորել են:
Համաձայն տվյալ հարցման՝ Հայաստանը գլխավորել է երկրների հնգյակը, որոնց բնակիչներն ամենաշատն էին զայրացել. այդ հարցին հաստատակամորեն պատասխանել է բնակչության 45 տոկոսը, բացասական պատասխան է տվել համապատասխանաբար 55 տոկոսը: Հայաստանին հաջորդում են Իրաքը, Իրանը, Պաղեստինն ու Մարոկկոն:
Իսկ ամենաքիչ զայրացած են Էստոնիայի, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Մավրիկիայի եւ Մեքսիկայի բնակիչները:
Հետաքրքրական է, որ տխրության մասին կատեգորիայում Հայաստանը չի զբաղեցրել ոչ առաջատար, ոչ ամենավերջին դիրքերը: Աշխարհում ամենատխուր երկիրը Չադն է, որի բնակչության 54 տոկոսը տխուր է, իսկ ամենաքիչը տխրում են շվեդները՝ բնակչության ընդամենը 12 տոկոսը:
Հայաստանը չի հայտվել նաեւ «ամենաների» ցուցակում, որոնք պատասխանել են այնպիսի հույզերի եւ զգացողությունների մասին հարցերին, ինչպիսիք են սթրեսը, անհանգստությունը, ֆիզիկական ցավը, հաճույքը, որեւէ նոր բացահայտումը, ծիծաղը, ժպիտը, հարգանքը:
Դրա փոխարեն Հայաստանը զբաղեցրել է ներքեւից երրորդ հորիզոնականը լավ հանգստի մասին հարցման արդյունքներով. այդ հարցին դրական է պատասխանել ռեսպոնդենտնրի ընդամենը 45 տոկոսը:
Ընդ որում՝ կազմակերպությունը նշում է երկրի այնպիսի արժանիքները, ինչպիսիք են անվտանգությունն ու մշակույթի եւ կենցաղի բարձր մակարդակը:
Հավելենք, որ հարցման արդյունքում աշխարհի ամենաէմոցիոնալ երկիր է ճանաչվել Նիգերիան:
Պարզվել է, որ աշխարհում ամենաշատ սթրեսն ապրում են Հունաստանում, անհանգստանում են Մոզամբիկում, ֆիզիկական ցավ են զգում Չադում, հաճույք՝ Պարագվայում, հանգստացած են իրենց համարում Մոնղոլիայում, որեւէ նոր բան են սովորում Սալվադորում, ժպտում եւ ծիծաղում են Նիգերիայում, զգում են շրջապատողների հարգանքը Էկվադորում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար