Իրաքի քրդերը կարող են անկախության հարցով հանրաքվե անցկացնել արդեն այս տարի. լրատվամիջոցներ
Իրաքի քրդերն առաջին լուրջ քայլերն են կատարել անկախության վերաբերյալ հանրաքվեի իրականացման ճանապարհին, այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:
Հայտնի է, որ Իրաքյան Քուրդիստանի երկու ամենախոշոր կուսակցությունները համարվող KDP-ն և KYB-ն արդեն համաձայնության են եկել այդ հարցում:
Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի գլխավորությամբ կայացած հատուկ ժողովի ընթացքում կողմերը պայմանավորվել են անկախության հարցով հանրաքվեն կազմակերպել մինչև այս տարվա վերջ:
Հիշեցնենք, որ Բարզանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իրաքի քրդերը մոտ ապագայում կարող են անկախության հանրաքվե անցկացնել:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, պատասխանելով Բարզանիի հայտարարությանը, հիշեցրել է քրդերին, որ նման բաժանման համար ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում:
«Ձեր առաջ ծառացած խնդիրները լուծվելո՞ւ են այդ անկախությամբ: Պետք է նախ աչքի առաջ պահել քուրդ ժողովրդի շահերը», - ասել է Ալ Աբադին:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ