Daimler-ի բաժնետերը թույլատվություն է խնդրել ժողովին մերկ ներկայանալու համար
Daimler-ի բաժնետերերի հերթական ժողովը քիչ էր մնում խափանվեր՝ միջոցառման մասնակիցներից մեկի ելույթի պատճառով։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Վիլմ Դիտրիխ Մյուլերը բարձրաձայն պահանջել է, որ իրեն թույլատրեն ժողովին մերկ ներկայանալ։
Կոնցեռնի ղեկավարությանը բաժնետերերի կողմից ուղղված հարցերի ժամանակ գերմանացի ձեռներեցը դժգոհել է, որ իրեն թույլ չեն տալիս ամենամյա հանդիպումներին ներկայանալ մերկ։ Թոփ մենեջերներից մեկն էլ Մյուլերին շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ նա այնուամենայնիվ ժողովին մերկ չի ներկայացել։
Bloomberg-ի տվյալներով գերմանացի ձեռներեցը բազմաթիվ ֆիրմաների բաժնետեր է ու ամեն տարի ժողովներին նման անհեթեթ պահանջներ է ներկայացնում։
Անցած տարի Daimler-ի բաժնետերերի հանդիպման ժամանակ երկու մասնակից ճաշարանում վիճել էին, ինչի հետեւանքով ստիպված են եղել ոստիկանություն կանչել։ Տղամարդը սկսել էր անվճար նրբերշիկներ հավաքել՝ առաջացրելով կանանց դժգոհությունը։ Bloomberg-ի տվյալներով այդ ժամանակ ճաշարանում մոտ 12․5 հազար նրբերշիկ է եղել, մինչդեռ միջոցառման մասնակիցների ընդհանուր քանակը 5․5հազար էր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան