«Ձեռքներդ հեռո՛ւ Ալսուից». Իոսիֆ Պրիգոժինը մանկական «Ձայն»-ի շուրջ սկանդալի ֆոնին աջակցել է հայտնի երգչուհուն
Ռուսական շոու բիզնեսի հայտնի պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն իր աջակցությունն է հայտնել երգչուհի Ալսուին, որն այս օրերին համընդհանուր քննադատության թիրախում է հայտնվել այն պնդումների պատճառով, համաձայն որոնց՝ մանկական «Ձայնը» երաժշտական նախագծում իր դստեր հաղթանակը «գնված» է եղել:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Պրիգոժինը կոչ է արել մարդկանց չհալածել Ալսուին և նրա ընտանիքին:
«Ձեռքներդ հեռու տարեք Ալսուից: Այն, որ նրա աղջիկը հաղթել է, չի նշանակում, որ նա հայրենիքը դավաճանել է կամ հեղափոխություն է արել»,-իր վրդովմունքն է հայտնել պրոդյուսերը՝ շեշտելով, որ Ալսուն որևէ վատ բան չի արել:
Պրիգոժինի համոզմամբ՝ հեռուստանախագծում երեխայի՝ Միկելա Աբրամովայի վատ ելույթը չպետք է հանրային բողոքի առիթ դառնա:
«Երեխային, նրա ընտանիքին հալածում են: Եվ եթե նույնիսկ նա երեք անգամ նոտաներից դուրս է երգել, սա նրան ոտնատակ տալու առիթ չի տալիս»,-հավելել է Պրիգոժինը:
Պրոդյուսերի կարծիքով՝ Ալսուի ընտանիքը միանգամայն իրավունք ուներ մյուսներին խնդրելու քվեարկել իրենց երեխայի օգտին:
«Ես նույն կերպ կվարվեի»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Կուրսկի մարզի գործարաններից մեկի աշխատակիցները ներգրավված են եղել Միկելա Աբրամովայի համար հաղթանակ ապահովելու գործում և կոլեկտիվ քվեարկել են նրա օգտին: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 500 մարդ, որոնք 3000-ական ռուբլի են ստացել դրա դիմաց:
Աղջիկը եզրափակչում հաղթել է ձայների մեծ առավելությամբ, ինչից հետո համացանցի օգտատերերը ենթադրել են, որ մրցույթի արդյունքները «սարքված» են եղել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը