Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը
Ջազի միջազգային օրը (International Jazz Day) առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին: Նոր օրը որպես տոն օրացույցի մեջ ներառելու եւ այն ապրիլի 30-ին նշելու մասին 2011 թվականի նոյեմբերին հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր գլխավոր համաժողովում, հայտնում է Calend.ru-ն:
Ըստ այն հիմնադրողների՝ տոնի նպատակը «ջազի դերի մասին միջազգային հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է՝ որպես մարդկանց միջեւ խաղաղությանը, միասնությանը եւ երկխոսությանը նպաստող ուժ»:
Ներկայումս շատ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ եւ մասնավոր անձինք, ինչպես նաեւ պետական իշխանության մարմիններ աջակցում են ջազի զարգացմանը: Եվ Ջազի միջազգային օրը այդ նպատակին ծառայող գործիքներից մեկն է:
Ջազն առաջացել է 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում՝ որպես աֆրիկական եւ եվրոպական մշակույթների սինթեզ եւ մինչ օրս երաժշտական արվեստի յուրահատուկ ձեւ է, որը միավորում է ռասաներին ու ազգություններին, ջնջում մարդկանց եւ պետությունների միջեւ սահմանները:
Նշելով Ջազի միջազգային օրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավուր պատշաճն է մատուցում ուրույն երաժշտական ոճին, որպիսին ջազն է, մեծացնում միջազգային հանրության տեղեկացվածությունը՝ ընդգծելով միջմշակութային երկխոսության եւ փոխըմբռնման անհրաժեշտությունը, ջազային երաժշտության ոլորտում ամրապնդում միջազգային համագործակցությունն ու կապերը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ