Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, հաղորդում է կառավարության պաշտոնական կայքէջը։
Նիստին մասնակցել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստի օրակարգում էին երկու տասնյակից ավել հարցեր: Քննարվկել են ԵԱՏՄ անդամ պետությունների և երրորդ կողմերի միջև միջազգային պայմանագրեր կնքելու արդյունքներն ու առանձին հարցերը, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի բանակցությունների ընթացքը: Համաձայնեցվել է ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Անդրադարձ է կատարվել թվայնացման օրակարգին, 2018 թվականին ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման արդյունքներին:
Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության կատարելագործման շուրջ: Հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի օրակարգը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար