«Սա բարձր պրոֆեսիոնալիզմ է»․ Հայաստանից Սաթենիկ Գեւորգյանը հիացրել է «Ты супер!»-ի ժյուրիի անդամներին
«Ты супер! Суперсезон» շոուի հայաստանցի մասնակից Սաթենիկ Գեւորգյանը հերթական անգամ բեմ բարձրացավ եւ կատարեց Նարգիզի եւ Մաքսիմ Ֆադեեւի հայտնի «Мы вдвоем» երգը։ Ժյուրիի անդամները միաձայն ասացին «այո»․ առաջինը կոճակին սեղմեց Յոլկան, այնուհետեւ Վիկտոր Դրոբիշը, Իգոր Կրուտոյն ու Դիանա Արբենինան։ Սաթենիկի ելույթին ետնաբեմում հետեւում էր մայրը՝ Կարինե Գեւորգյանը։
«Կարծում եմ, որ մեր կիսաեզրափակիչներն իսկական դիմացկունության փորձություն են։ Շատ հզոր էր, վախենալու եւ ամեն դեպքում անել այնպես, որ ես ուշադրություն դարձնեի ընկնող սյուների վրա՝ բարձր պրոֆեսիոնալիզմ», - ասել է Յոլկան։
Ի պատասխան հաղորդավարն ասել է, որ Սաթենիկն ասես երկրաշարժ է առաջացրել ոչ միայն դահլիճում, այլեւ յուրաքանչյուր հեռուստադիտողի հոգում։
«Շատ լավ երգեցիք, հիանալի կատարեցիք ամբողջ դրամատուրգիան։ Երգելիս արտաքնապես լրիվ վերափոխվում եք։ Ես դա միշտ նկատում եմ», - ասաց Արբենինան։
«Առաջին հերթին շատ գեղեցիկ էր, երկրորդը՝ պրոֆեսիոնալ։ Երրորդը՝ պոետիկ նկարած էր», - ասաց Իգոր Կրուտոյը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը