Վայոց ձորի փոխմարզպետը Քաղաքացու տոնին շտապել է ոստիկանություն եւ բողոքել, որ իրեն հայհոյել են ցանկացել ծեծել
Երեկ՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայոց ձորի 38-ամյա փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը եւ Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել եւ փորձել են հարձակվել իր վրա եւ իրեն հարվածել:
Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ահա այսպիսին են ժամանակակից փոխմարզպետները եւ ահա այսպես են նշում Քաղաքացու օրը: Ափսոս միայն, որ երիտասարդը չի նշել, թե ինչու հանկարծ իրեն հայհոյեցին եւ ցանկացան ծեծել:
Top-News.am


















































«Ահա ապացույցը»․ Վայոց ձորի փոխմարզպետը լուսանկար է հրապարակել
Պատգամավորն ու համայնքի ղեկավարը փոխմարզպետին չեն ճանաչում
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար