Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

««Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով ՄԻԵԴ վճիռը Ռոբերտ Քոչարյանի դեմ դիվիդենտ չէ». Ալումյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը չի թուլացնում մեր պաշտպանական մարտավարությունը, այն դատավարական որևէ դիվիդենտ, որևէ նոր փաստարկ, որևէ հիմնավորում չի ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց պաշտպանական ռազմավարությունը չի՞ թուլանում՝ հաշվի առնելով այն, որ ՄԻԵԴ-ը մերժել է Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել, նաև արձանագրել, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որևէ ապացույց կառավարության կողմից ներկայացված չի եղել:

«Սա, միանշանակ, Ռոբերտ Քոչարյանի դեմ դիվիդենտ չէ. սա շատ գեղեցիկ, փայլփլուն, շողշողուն փաթեթավորում է, որի մեջ դատարկություն է: Ուղղակի էդ փաթեթը անիրազեկ քաղաքացիներին ներկայացնելու տեսանկյունից շատ շահեկան տեսք ունի: Ըստ Եվրոպական դատարանի՝ կառավարությունը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որպեսզի հիմնավորի, ընդ որում՝ խոսքը վերաբերում է այն իրադարձություններին, որոնք եղել են մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում:

Կրկնեմ՝ պետք է լավ փաստենք, որ խոսքը նրա մասին է, որ կառավարությունը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել: Ընդհանարապես, թյուր կարծիք կա, որ Եվրոպական դատարանը մեր դատարանների 4-րդ ատյանն է, ՄԻԵԴ-ն ինքն է բազմիցս նշել, որ 4-րդ ատյան չէ ոչ մի երկրի համար: ՄԻԵԴ-ը փաստ ապացուցող դատարան չէ, ինքը տալիս է կողմերի ներկայացված փաստերի իրավական գնահատական եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից»,-շեշտեց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմն ավելի վաղ պնդել էր, որ հավաքները խաղաղ չեն եղել, տեսանյութ կա, ՀՀ-ում օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ ևս:

Պաշտպանը նշեց, որ ՄԻԵԴ-ը միայն Լևոն Տեր-Պետրոսյանի մասով է փաստել, որ խաղաղ ցույցերի մասով իրավունքը խախտվել է:

«Ինչո՞ւ կառավարությունը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որոնք է ներկայացրել, որոնք՝ ոչ, հետո կպարզենք: Ես կարծում եմ, որ եթե ՄԻԵԴ-ն ունենար բոլոր այն նյութերը, որոնք այսօր առկա են մեր ձեռքի տակ, հազիվ թե եզրակացներ, որ հավաքը խաղաղ է, եթե ունենար այդ նյութերը, թե հիմա ինչու չի ունեցել, դա առանձին քննարկման հարց է: Բացի այդ, ՀՀ բազմաթիվ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ կան, Լևոն Տեր-Պետրոսյանի մասով մեղադրական դատավճիռ չկա, ինչը նշանակում է, որ մեր վկայակոչած դատավճիռներից որևէ մեկը կասկածի տակ չի դրվում Լևոն Տեր-Պետրոսյանի գործով կայացած վճռի արդյունքում:

Ես կարծում եմ, որ մեր դատավարական հակառակորդը, ուղղակի չունենալով որևէ այլ լուրջ փաստարկ, մեծ դիվիդենտներ է փորձում շահել այս վճռից, բայց դիվիդենտ չկա»,-նկատեց նա:

Հայկ Ալումյանն ասաց, որ շատ ավելի հետաքրքիր հետևությունների կարող են հանգել, եթե ուսումնասիրենք որոշումների այն հատվածները, որոնցով Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը մերժվել է՝ որպես ակնհայտ անհիմն:

«Խոսքը միայն այժմ հրապարակվածի մասին չէ («տնային կալանքի» իրավաչափության հարցով), տարիներ առաջ մի հատ էլ որոշում կար, որտեղ էլի մասեր կային անընդունելիության վերաբերյալ: Էտ մասերը եթե ուսումնասիրեք, շատ ավելի փաստական նյութ կլինի»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ապրիլի 25-ին հրապարակել է «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը։ Գանգատը ներկայացվել էր 2008թ․ օգոստոսի 30-ին և վերաբերում էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-1998թթ.)՝ 2008թ․ նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաև այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, իր՝ Ազատության հրապարակում ձերբակալության և ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008թ․-ի մարտի 1-ից մինչև 20-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև իր իրավունքների խախտումները քաղաքական հայացքների հիմքով խտրականության դեմ։