Ռոբերտ Քոչարյանի ուղերձն այս տարի կրկնակի տխուր է. երկրորդ նախագահի անունից ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդում (լուսանկար)
Այս տարի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոխարեն իր աշխատակազմն է այցելել Ծիծեռնակաբերդ եւ նրա անունից ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Ամեն տարի նախագահն անձամբ և ընտանիքի անդամների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ, իսկ երկրում չլինելու դեպքում իր անունից ծաղկեպսակ է դրվել անմեղ զոհերի հիշատակին։ Բայց այս տարի հայտնի պատճառներով չի կարողացել, ուստի դա արել է իր աշխատակազմը, իր անունից նաեւ ծաղկեպսակ է դրվել»,– նշեց նա։
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը օրվա կապակցությամբ կրկնակի տխուր է. «Այս տարվա նախագահի ուղերձը շատ տխուր է, կարծում եմ՝ բոլորիս համար, եւ ոչ միայն այն պատճառով, որ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է, այլ այն պատճառով, որ այն նախագահը, որի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչումը մտավ արտաքին քաղաքական օրակարգ, իր օրոք 13 երկիր պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, նա հիմա ապօրինի կալանավորված է եւ քաղաքական հետապնդման է ենթարկվում իր երկրում։ Սա կրկնակի բացասական ուղերձ է այսօրվա կապակցությամբ»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Նրա պաշտպանական խումբը, մի խումբ քաղաքական եւ հասարակական գործիչներ պնդում են, որ Քոչարյանի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար