Ինչպես հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը
Մենք կամ միջին վիճակագրական հայը ցեղասպանության զոհերի հիշատակը հարգում է մի օր, մյուս 364 օրերին մոռանալով այդ մասին: Ընդ որում, հարգում է պարտադիր համարելով Ծիծեռնակաբերդ գնալը կամ ֆեյսբուքում անմոռուկի նկարը լայքելը, որը տարածվում է «բռատ լայքեք, բայց պարտադիր իմ էջից՝ կարեւոր ա» կից գրությամբ:
Իսկ զոհերի հիշատակը, իրականում, հարգում են ոչ թե մեկ օր այլ ամեն օր, բայց ոչ թե սգալով, այլ աշխատելով, ապրելով, ուրախանալով եւ երկիրը շենացնելով, զարգացնելով, ուժեղացնելով: Մենք այս ամենը չենք անում:
Տեսեք հրեաներն Իսրայելում եւ ամբողջ աշխարհում ինչպես են հարգում Հոլոքոստի զոհերի հիշատակը, եւ ինչպես ենք մենք դա անում: Տեսեք Իսրայելն ինչ երկիր է եւ տեսեք, թե մենք ինչ երկիր ենք: Միայն չասեք, թե մեր աշխարհաքաղաքական կամ ֆիզիկաաշխարահագրական դիրքը կամ բնակլիմայական պայմանները վատն են: Չասեք, քանի որ Իսրայելինը շատ ավելի վատն է:
Հենց հասկանաք, թե ինչ է պետությունը, հենց հասկանաք, թե ինչ է ազգային արժանապատվությունը, հենց հարգեք ինքներդ ձեզ, հենց այդ ժամանակ էլ կսկսեք հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Նախկին նախագահ ձերբակալելով, երեխաներին պատգամավոր կամ քաղաքապետ դարձնելով, ասֆալտին փռելով, արտոնյալների դաս ստեղծելով, միակ եւ անկրկնելի կուսակցություններ ստեղծելով, չարությամբ եւ միմյանց ատելով ոչ հիշատակ են հարգում եւ ոչ էլ երկիր են զարգացնում:
Ծիծեռնակաբերդ գնալը ոչինչ է, դատարկություն է, եթե դուք ամեն օր իրար եք ատում, երիտասարդ աղջկան տասը ժամ աշխատացնում եւ ամիսը 60 կամ 70 հազար դրամ եք վճարում, երեիտասարդ տղային աշխատացնում եւ լավագույն դեպքում 90 կամ 120 հազար դրամ եք վճարում կամ «քցում» եւ չեք վճարում...
Հ.Գ. Եւ քանի դեռ Երեւանի կենտրոնում դրոշ եք այրում, դուք դեռ չեք հասկանում, որ պետություն ունեցող ազգ եք: Իսկ եթե դուք պետությունը ձեր մեջ չեք կրում, նշանակում է մենք ոչ թե շատ, այլ շատ-շատ խնդիրներ ունենք:
Top-News.am


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին