Սեդրակ Քոչարյանը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով Վանեցյանի վրա ապացուցման բեռ դրվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, այսօր`ապրիլի 23-ին ավարտվեց «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը: Գործով դատաքննության օր նշանակվեց հունիսի 25-ը:
Նշենք, որ նախորդ դատական նիստին Վանեցյանի ներկայացուցիչները դատարան էին ներկայացրել գրավոր ապացույցներ՝ թեմայի վերաբերյալ մամուլում հրապարակված հոդվածներ ու ԱԱԾ-ի կողմից տարածված մեկ հաղորդագրությունը: Այսօր հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը վերը նշված ապացույցների վերաբերյալ իր առարկությունները ներկայացրեց գրավոր տեսքով: Ըստ այդմ՝ հայցվոր կողմը գտնում է, որ պատասխանող կողմից ներկայացված ապացույցներն անթույլատրելի են, քանի որ հայտնի չէ դրանք ինչ կերպ են ձեռք բերվել:
ԱԱԾ-ի հաղորդագրության վերաբերյալ առարկությունում հայցվոր կողմը նշել էր վերջերս դատարանի կողմից կայացված որոշումը՝ համաձայն որի, ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը:
Այսօրվա նիստին դատարանը որոշեց, որ այն փաստը, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարությունները չեն արատավորում Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, չեն հանդիսանում փաստացի տվյալներ, եւ որ առկա չէ զրպարտություն, դրանց ապացուցող բեռը պետք է դնել պատասխանողի վրա:
Դատարանը նախնական դատական նիստը համարեց ավարտված եւ որոշեց սույն գործով դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 15:30-ին: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։
Խոսքը վերաբերում է Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։ Ըստ հայցվոր կողմի՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք վերաբերում են Քոչարյանի ընտանիքին, չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը