Արարատ Միրզոյանի հերթական սխալը
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը ճիշտ է համարում, որ Քաղաքացու օրվա միջոցառումների համար հատկացվել է մոտ 250 հազար դոլար: Իհարկե, այլ բան նրանից դժվար էր սպասել: Դժվար էր հավատալ, որ նա կասեր, թե անհարկի ծախս է արվել:
Քաղաքացու օրը գործող իշխանությունները համարում են իրենց օրը: Քաղաքացու օրը նրանց նոյեմբերի 7-ն է եւ այն պետք է նշեն մեծ շուքով: Ոչինչ, որ այդ հորինովի եւ արհեստածին տոնին բյուջեից հատկացվում է 250 հազար դոլար, ոչինչ որ այդ գումարով, օրինակ, սահմանամերձ գյուղերից մեկում կամ երկուսում հնարավոր կլիներ տասը տուն կառուցել երիտասարդ ընտանիքների համար:
Կարեւորը իրենց տոնը նշելն է: Ոչինչ, որ 250 հազար դոլարով Երեւանում մոտ 250 շենք հնարավոր կլիներ պատշաճ վիճակի բերել: Դրանք ոչինչ են հեղափոխության գաղափարների տարածման համեմատ:
Արարատ Միրզոյանը եւ նրա ընկերները պետք է մեկ անգամ եւս մարդկանց համոզեն, որ հեղափոխություն է եղել, եւ որ այս մեկ տարում իրենց կյանքը լավացել է եւ եթե չի էլ լավացել, ապա մեղավորը հակահեղափոխականներն են:
Եւ ամենավատն այն է, որ Արարատ Միրզոյանին թվում է, թե մինչեւ անցած տարվա ապրիլը Հայաստանում քաղաքացի չի եղել, պայքար չի եղել, շարժումներ չեն եղել, դիրքորոշում արտահայտողներ եւ բազմահազարանոց ցույցեր չեն եղել:
250 հազարը գցում են ջուրը եւ լուրջ դեմքով պնդում, թե սա անհրաժեշտություն է, իսկ որ Դիլիջան-Վանաձոր կամ Վանաձոր-Երեւան մայրուղիները խայտառակ վիճակում են՝ ոչինչ: Ի վերջո կարեւորը հեղափոխական արժեքներն են:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար