ՄԱԿ-ը Ղարաբաղի հարցով «առարկայական բանակցությունների» վերսկսման կոչ է արել
ՄԱԿ-ի քարտուղարությունը Ղարաբաղի հարցով «առարկայական բանակցությունների» վերսկսման կոչ է արել՝ մատնանշելով ադրբեջանական և հայկական կողմերին, որոնք պետք է անհրաժեշտ քաղաքական կամք ցույց տան: Ուրբաթ օրը համապատասխան հայտարարություն է արել Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի քարտուղարությունը հաշվի է առել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) վերջին հայտարարությունը, և լիովին աջակցում է Երևանին ու Բաքվին արված կոչերին՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք կարող են սասանել հրադադարի համաձայնագիրը:
«Մենք ողջունում ենք լարվածությունը նվազեցնելուն ուղղված բոլոր ջանքերը, և դիմում ենք կողմերին բովանդակային բանակցությունները վերսկսելու անհրաժեշտ քաղաքական կամք ցույց տալ, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Հաքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան