Լրագրողները դատի են տվել Թրամփին՝ վախենալով, որ իրենց կոչնչացնեն դրոններով
Պակիստանում Al Jazeera բյուրոյի նախկին ղեկավար Ահմադ Զայդանը ու արտահաստիքային թղթակից Բիլալ Կարիմը դատի են տվել Դոնալդ Թրամփին։ Լրագրողները հավաստիացնում են, որ իրենք իբրեւ ներառված են «ոչնչացման ենթակա անձանց» ցուցակում՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի պատճառով, գրում է Politico –ն։
Հայցում, որը ներկայացվել է Վաշինգտոնի շրջանային դատարան, թղթակիցները հերքում են իրենց կապը ահաբեկիչների հետ։ Նրանք Թրամփից, նաեւ ՊՆ-ից, ԱՆ-ից ու ԱՄՆ ԿՀՎ-ից պահանջում են հանել իրենց անունները ցանկացած փաստաթղթից, որով իրենք կարող են ոչնչացվել դրոնների հարվածներով։
Մասնավորապես ԱՄՆ-ն Զայդանին կասկածում է այն հիմքով, որ նա մի քանի հարցազրույց է վերցրել «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենից։ Կարիմը, ըստ ամերիկյան ուժայինների, կապեր ունի «Թալիբան» շարժման հետ։
Ցուցակը հրապարակվել էր դեռ 2015-ի մայիսին։ Լրագրողների խոսքով այդ ցուցակում ներառվածները կարող են սպանվել անօդաչուների օգնությամբ։ Կարիմը, որը լուսաբանել էր սիրիական հակամարտությունը, վստահեցնում է, որ վերջին մեկ տարում իր վրա արդեն հինգ օդային գրոհ է կազմակերպվել։
2017-ի վերջին The Wall Street Journal թերթը իմացել էր այն մասին, որ Թրամփը ԿՀՎ-ին լիազորել է գրոհել ահաբեկիչների դիրքերի վրա դրոնների միջոցով։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան