Ցավում եմ, որ երկրի հիմնադիր նախագահը շահարկում է… Օսկանյանը՝ Տեր Պետրոսյանին
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի վերջին օրն ամփոփիչ ասուլիսով են հանդես եկել:
«Համախմբում» կուսակցության նախագահ, ՕՐՕ դաշինքի թեկնածու Վարդան Օսկանյանն անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Օսկանյանի հասցեին հնչեցրած այն քննադատությանը, Օսկանյանն այժմ մադրիդյան սկզբունքների խորթ հայրն է՝ Օսկանյանն ասուլիսի ժամանակ ասել է.
«Նախ ցավում եմ, որ երկրի հիմնադիր նախագահը շահարկում է Մեղրիի խնդիրը: Դա ես ցավով եմ արձանագրում: Այդպիսի բան չկա, չի եղել եւ չի կարող լինել: 90-ականներից մի ծրագիր կար, որը գոյություն է ունեցել եւ 90-ականներին, եւ 2000-ականներին, բայց ՀՀ որեւէ իշխանություն չէր կարող դրան լուրջ վերաբերվել:
Մեր ժողովուրդը մինչեւ 2008-ը մի քանի բան է ապացուցել, որն այժմեական է ԼՂ հարցի շուրջ տարածվող քննարկմանը՝ հնարավոր է խաղաղություն պահպանել եւ զարգանալ այս պայմաններում, հնարավոր է արտագաղթը կանգնեցնել՝ 3 տարի ՀՀ-ում արտագաղթը կանգնել է: Այդ բոլորը կարելի է անել առանց դրսից պարտքեր վերցնելու: Այդ տարիներին մեզ հաջողվել է ամրագրել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը բանակցային փաստաթղթում եւ դա ընդունել է միջազգային հանրությունը, դա մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է, մեր ժամանակ է դա եղել: Այնպես որ, վերադառնալով 90-ականներ եւ ցուցաբերել այս պարտվողական թույլ մոտեցումը, որեւէ դրական բան չի կարող ունենալ: Մեր դաշինքում համոզված ենք, որ ռեալ հնարավորություն կա եւ տնտեսական աճ ապահովել, եւ արտագաղթը կանգնեցնել, երկրում խաղաղություն պահպանել եւ ԼՂ հարցում հաջորդ քայլը կատարել՝ ինքնորոշման իրավունքից անցնել ԼՂ անկախության ճանաչմանը միջազգային հանրության կողմից: Դրա ռեալ հնարավորությունը մենք տեսնում ենք»,-եզրափակել է Վարդան Օսկանյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Թրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնին
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին