Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Գլխավոր դատախազը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր է տեսնում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը մենք տեսնում ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Այո, մենք տեսել ենք այդ հիմքերը, դրանով պայմանավորված էլ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։ Վերջերս նաեւ Վերաքննիչ դատարանում քննարկվեց բողոքը, ինչից ակնհայտ է եւ մենք կարծում ենք, որ պահպանվել են կալանքի հիմքերը։ Հիմքերի մասով մենք նշել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, հատկապես շեշտադրել ենք ապօրինի ներգործության հնարավորությունը, որը եւս դատարանի կողմից հաստատվել է։ Այդ հիմքը գործում է ոչ միայն նախաքննության, այլ նաեւ դատաքննության փուլում։ Այսինքն, վկայի վրա ներգործություն հնարավոր է ունենալ ոչ միայն նախաքննության, այլ նաեւ դատաքննության փուլում»,-ասաց նա։

Հարցին՝ ո՞վ է պաշտպանելու Քոչարյանի դեմ մեղադրանքը դատարանում, արդյոք հենց ի՞նքը, գլխավոր դատախազը պատասխանեց․ «Մեղադրանքը դատարանում պաշտպանելու է դատախազը կամ դատախազներ։ Կգա այդ փուլը, կտեսնեք, ովքեր են մեղադրանքը պաշտպանում։ Չեմ կարծում, թե ամենաէական հարցն այն է, թե ով է պաշտպանելու»։

Պաշտպանների դժգոհություններին, թե ժամանակը քիչ է, չեն հասցնում գործի նյութերին ծանոթանալ, Դավթյանը պատասխանեց, որ Դատախազությունը պաշտպաններից բովանդակային առումով մեծ դժգոհություն չի ստացել․ «Մեր գնահատմամբ՝ պաշտպանական թիմը կարող է տրված ժամանակի սահմաններում կարող են լիարժեք ծանոթանալ եւ ապահվել պաշտպանությունը, որքանով հանրությանն էլ է տեսանելի՝ վատ չեն իրականացնում պաշտպանությունը»

Նա պնդեց, որ դատախազությունը ապահովել է օրենքի տառը համապատասխան գործողություններում։

«7-ի գործի» մասին հարցին ի պատասխան Արթուր Դավթյանը հարկ համարեց հստակ պարզաբանել դրա հետ կապված հարցերը․ «Կարեւոր հարց է, ես ցանկանում եմ պարզագույն լեզվով ներկայացնել, որ ոչ մասնագետի համար էլ պարզ լինի։ Տեսեք՝ ինչ փաստարկ է բերվում պաշտպանության կողմից՝ ասում են, որ դատախազները 2009 թվականին որոշում են կայացրել այն ժամանակ գործող 300 հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել 7 անձանց նկատմամբ այն պատճառաբանությամբ, որ 2009-ին կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում նոր հոդվածը՝ սահմանադրական կարգի տապալումը, դիտարկվել է որպես պատասխանատվությունը խստացնող օրենք։ Այդ որոշման մեջ բացարձակ չկա որեւէ մեկնաբանություն, իսկ կոնկրետ իրադրությունում որեւէ նորմ խստացնող է թե մեղմացնող, օրենքում կան դրա սահմանումները։ Մեր ընկալմամբ՝ նոր օրենքը ոչ մի կերպ խստացնող օրենք չէ»։

Գլխավոր դատախազը շեշտեց նաեւ՝ չկա իրավական մեկնաբանություն․ «2009 թվականին դատախազների որոշումից էլ որեւէ կերպ իրավական մեկնաբանություն , պարզաբանում չկա, թե 2009 թվականին ինչ է դա դիտարկվել ընդհանրապես։ Չկա որեւէ բացատրություն՝ ինչու է դա դիտարկվել որպես խստացնող։ Բացի այդ, իրավական մեկնաբանությունը աքսիոմա չէ, որը երբեք փոփոխության ենթակա չէ։ Այսինքն եթե նույնիսկ տրված լինեին որոշակի մեկնաբանություններ, կարող էին դրանք փոխվել։ Եթե այդ մեկնաբանությունն է տրվում, թող բացվեն մյուս գործերը։ Անհիմն կամ անօրինական՝ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումները կարող են վերանայվել բացառապես գլխավոր դատախազի կողմից 6 ամսվա ժամկետում։ Դրանից անցել է 9 տարի, զուտ անօրինական համարելու վերանայման դատավարական ժամկետներն անցել են»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

Նշենք նաեւ, որ Քոչարյանի պաշտպանները ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելը համարել են օրենքի կոպիտ խախտում եւ որպես խախտման դրսեւորում վկայակոչում են 7 անձի ավելի 2008 թվականին սահմանադրական կարգի տապալելու համար առաջադրված մեղադրանքին։ Պաշտպանները նշում են, որ 2009-ին քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը փոխվեց եւ հիմա սահմանադրական կարգի տապալումը նախատեսված է 300.1 հոդվածով։