Եթե հրդեհը շարունակվեր ևս 15-30 րոպե, Փարիզի Աստվածամոր տաճարն ամբողջովին կավերվեր
Եթե ֆրանսիացի հրշեջներին ևս 15-30 րոպե չհաջողվեր մարել Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհը, ապա կարևոր պատմամշակութային կոթողն ամբողջությամբ կավերվեր: Ինչպես նշում է The Guardian-ը, նման հայտարարությամբ են հանդես եկել Ֆրանսիայի իշխանությունները:
Նրանք ընդգծել են, որ Փարիզի հրշեջ ծառայության աշխատակիցների անձնուրաց աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել խուսափել մեծ աղետից:
Նշվում է, որ հրշեջները, վտանգելով սեփական կյանքը, թույլ չեն տվել կրակին հասնել զանգերի աշտարակներին: Նրանք ջրային պատնեշ են ստեղծել մոլեգնող հրդեհի և տաճարի արևմտյան հատվածում գտնվող երկու աշտարակի միջև: Ընդհանուր առմամբ, ավելի քան 500 հրշեջներից 15 ժամ է պահանջվել կրակն ամբողջությամբ մարելու համար:
Ըստ փորձագետների՝ տաճարի ապագան դեռևս անորոշ է:
Պարբերականը մանրամասնում է, որ պատմական տաճարի վերակառուցման համար ֆրանսիացի մեծահարուստների և խոշոր ընկերությունների ջանքերով արդեն հավաքվել է ավելի քան 650 մլն եվրո: Դրամահավաք հայտարարած նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցումն ավարտել առաջիկա հինգ տարում:
«Աստվածամոր տաճարի հրդեհը մեզ հիշեցնում է, որ մեր պատմությունը երբեք կանգ չի առնում, և մենք միշտ էլ հաղթահարելու ենք մեր առջև կանգնած մարտահրավերները: Մենք կվերակառուցենք Աստվածամոր տաճարը, և այն կլինի նախկինից է՛լ ավելի գեղեցիկ: Ցանկանում եմ, որ դա արվի առաջիկա հինգ տարվա ընթացքում: Մենք կարող ենք դա անել»,-ասել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ կրակը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ 93 մ բարձրությամբ սայրաձողի հիմքում, ինչից հետո հրդեհն արագորեն տարածվել էր փայտաշեն տանիքով:


















































Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայրը չի բացառում, որ հրդեհի պատճառը համակարգչային համակարգի խափանումն էր
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը