Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Վիկտոր Հյուգոյի համանուն վեպի վաճառքն ավելացել է
Երեկ երեկոյան Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո 19-րդ դարի հայտնի ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպն ընդգրկվել է առցանց առևտրով զբաղվող հայտնի Amazon ընկերության կայքում ամենավաճառվող գրքերի ցանկում, հաղորդում է BFM ТV հեռուստաալիքը:
Վեպի հրատարակություններից մեկը զբաղեցրել է ամենավաճառվող գրքերի շարքում 3-րդ, մեկ այլ հրատարակություն՝ 8-րդ հորիզոնականը:
«Փարիզի Աստվածամոր տաճարը» Հյուգոյի առաջին պատմական վեպն է, որն առաջին անգամ տպագրվել է 1831 թ.-ին: Վեպի իրադարձությունները ծավալվում են Փարիզում՝ 1482թ.-ին:
Հիշեցնենք, որ խոշոր հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 18:50-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով փլվել են տաճարի աշտարակը, փայտե կառույցները, տանիքը, տաճարը մեծապես տուժել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Ժամեր անց հաղորդվել է, որ կրակը տեղայնացվել, այնուհետև մարվել է: Հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը