Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

«Փարիզի այրվող սիրտը». արտասահմանյան լրատվամիջոցների անդրադարձը Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին (Լուսանկարներ)

Արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են երեկ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մայր տաճարում բռնկված հրդեհին, որի հետևանքով տաճարը մեծապես տուժել է:

Բրիտանական The Guardian պարբերականը ցավակցություն է հայտնել Փարիզին «սարսափելի կորստի» առնչությամբ:

«Այնպիսի տպավորություն է, ասես հենց Ֆրանսիայի սիրտն ու Եվրոպայի հոգին են անսպասելիորեն և չարամտորեն պոկել»,- գրում է պարբերականը:

«Թվում էր՝ երբ փլվեց տաճարի աշտարակը, դրա հետ փլվեց նաև ամբողջ աշխարհը: Փարիզցիները լալիս էին փողոցներում: Իսկապես, ամբողջ աշխարհն էր լալիս»,- գրում է The Independent պարբերականը:

Ամերիկյան New York Times-ը նշում է, որ հրդեհն ամբողջ աշխարհի վիշտն է հարուցել: Պարբերականի հավաստմամբ՝ հազարավոր փարիզցիներ նետվել են Սենայի ափերի մոտ՝ հետևելու, թե ինչպես են կրակի լեզվակները լափում տաճարը:

«Հեռուստատեսային և մալուխային կայաններն ընդհատել են իրենց սովորական աշխատանքը՝ հեռարձակելու համար սարսափելի աղետի երկարատև և անընդհատ լուսաբանումը: Փարիզցիների համար տաճարն իրենց քաղաքի պատմության մեծագույն խորհրդանիշն է: Փարիզի Աստվածամոր տաճարն ամբողջ աշխարհին է պատկանում, և այժմ դրա մեծագույն գանձերից մեկն անասելի վնաս է կրել»,- գրում է New York Post-ը:

Բրիտանական Evening Standard օրաթերթն անդրադառնում է խիզախ հրշեջներին, որոնք փորձել են փրկել թանկ մասունքները, մինչդեռ մյուսները «դժոխքի դեմ պայքարում էին դրսից»:

«Չնայած հարյուրավոր հրշեջների ջանքերին՝ հրդեհը ժամեր է տևել: Հրշեջներն ամբողջ գիշեր անընդմեջ աշխատել են, և արդյունքում նրանց հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցը», գրում է USA Today-ը:

Բրիտանական Daily Mail պարբերականը հաղորդում է, որ շատ ականատեսներ կասկածել են, թե արդյոք հրշեջները բավականաչափ պատրաստված են նման բարձրության կրակը մարելու համար:

Ամերիկյան Washington Post-ը գրում է, որ Աստվածամոր տաճարը «չի մահացել և կրկին վեր կխոյանա, սակայն երբեք այլևս նախկինը չի լինի»: Թերթը նաև գրում է, որ տաճարի անկումը մեծ հարված է Փարիզի և ամբողջ աշխարհի համար:

«Ամենակարևոր հարցն այն է, թե ինչ աստիճանի է վնասվել քարե վերնաշենքը: Եթե անգամ որոշ քարե կամարներ չեն փլվել, կրաքարե ցանկացած շինություն երկար ժամանակ կրակի մեջ գտնվելուց հետո կթուլանա: Այդ քարե պատերը կարելի է փոխարինել, իսկ վիտրաժային ապակիները՝ ոչ»,- գրում է Wall Street Journal-ը:

Բրիտանական The Telegraph պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիան նույնպես առնչվել է նման ավերածությունների՝ հիշեցնելով Վինձորյան և Հեմփթոն-Քորթ ամրոցների, ինչպես նաև Յորքի տաճարի հրդեհը:

Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:

Ավելի ուշ հաղորդվել էր, որ կրակը մարվել է, իսկ շինությունների փլուզումը շարունակվում է: