Երկու տարբեր իրականություն եւ ավելացող խնդիրներ
Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը իշխանությունների եւ ժողովրդի միջեւ եղած հսկայական անդունդն է: Թվում էր, թե անցած տարվա իրադարձություններից հետո այդ անդունդը կվերանա, բայց այն մնում է:
Անդունդն իր տեղում է, որի պատճառով էլ գոյություն ունի երկու տարբեր իրականություն: Զարթոնքում կրակում են ժողովրդի վրա, իսկ վարչապետը դուստրերի հետ թատրոն է գնում:
Օրինակները բազմաթիվ են: Ամեն օր նոր խնդիրներ, նոր հարցեր, իսկ վարչապետն ու կառավարությունն ապրում են այլ իրականությունում: Վարչապետն ընկերների հետ ժամանակ է անցկացնում, հետո հանգստանում դերասան Հովոյի գինետանը՝ երջանկացնելով նրան եւ այսպես շարունակ:
Երկու տարբեր իրականություն եւ մի մեծ անդունդ: Բնականաբար, այս պարագայում խնդիրները ոչ թե լուծվում են, այլ միայն ավելանում: Եւ ինչպես չավելանան, եթե վարչապետը ֆեյսբուքյան ասուլիսներին նախընտրում է պատասխանել առավել շատ լայքեր ստացած հարցերին, քան առավել կարեւորներին:
Սա էլ նույն անդունդի հետեւանքներն են: Անդունդի այն կողմում, կարծես թե, մտածում են, թե այս կողմում չեն հասկանում, թե ինչպես են առաջանում լայքերը, շատ լայքերը, բազմաթիվ լայքերը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար