Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Սպորտ

ԵԱ․ Ծանրամարտի Հայաստանի հավաքականների արդյունքների ամփոփում

News.am-ը գրում է.Ծանրամարտի Հայաստանի հավաքականը աշխարհի հզորագույն թիմերից է: Հավաքականի հզորությունը ցուցադրվեց նաեւ Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնությունում. արդյունքը՝ Հայաստանն ունի բոլոր գույների մեդալները, իսկ ոսկե մեդալից` երկուսը:

Եվ այսպես՝ Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 3-րդն է, եւ հայրենիք է վերադառնում երկամարտի 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներով: Առանձին վարժություններում Հայաստանի համար փոքր մեդալներ նվաճեցին նաեւ Գոռ Մինասյանը, Տաթեւ Հակոբյանը, Իզաբելլա Յայլյանը եւ Լիանա Գյուրգյանը: Ընդհանուր հաշվարկում Հայաստանը նվաճեց 15 մեծ ու փոքր մեդալ:

Այն, որ Սիմոն Մարտիրոսյանը անգերազանցելի է իր քաշային կարգում, այդ մասին, ծանրորդն ապացուցել էր դեռ 2018 թվականին Թուրքմենստանում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Եվ, թերեւս, այդքան էլ անակնկալ չէր, որ 109 կգ քաշայինների պայքարում, պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնելու է Սիմոնը՝ եռագույնն ուսերին: Անակնկալ կլիներ, եթե Սիմոնը չեմպիոն չդառնար... Սիմոն Մարտիրոսյանն արդեն հասցրել է բոլորին «սովորեցնել» իր՝ միայն ոսկե մեդալերին:

Մեծագույն անակնկալը Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանի ոսկե մեդալն էր: Հակոբ Մկրտչյանից գուցե մասնագետները սպասում էի մեդալ եւ գիտեին նրա հնարավորությունները, բայց ծանրամարտի երկպագուների համար Հակոբ Մկրտչյանի ոսկե մեդալն իսկական անակնկալ էր: Չեմպիոնության հաջորդ օրը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի նորընծա չեմպիոնն ասաց, որ դեռ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո է երազանք ու նպատակ դրել իր առջեւ՝ ավելի բարձր նվաճումներ ունենալ եւ համալրել գյումրեցի չեմպիոնների շարքը: Երկամարտի 371 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի նոր չեմպիոնն է եւ ռեկորդակիր:

Հակոբ Մկրտչյանի անակնկալը շարունակեց մեկ այլ գյումրեցի, 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը: Եվրոպայի առաջնության մրցահարթակում ծանրորդն ուղղակի կռիվ տալով ծանրաձողի հետ, հաղթանակ տոնեց, միայն թե՝ արծաթե: Պոկում վարժության առաջին երկու փորձը տապալելուց հետո, երբ արդեն ամենաքիչ հավատն ու հնարավորությունն էր մնացել՝ Սամվել Գասպարյանի երրորդ փորձը հաջողելուն, ծանրորդը մի քանի վայրկյանում ապացուցեց բոլորին, որ երբեք պետք չէ հուսահատվել, որքան էլ հաղթելու հնարավորություններդ նվազագույնը լինեն: Սամվել Գասպարյանը դուրս եկավ մրցահարթակ, մեծ դժվարությամբ պոկեց 168 կգ եւ ծանրաձողի հետ կռիվ տալով, գյումրվա բարբառով ինքն իրեն «պահէ» գոռալով գլխավերեւում պահեց 168 կգ-ը եւ բացեց իր ճանապարհը դեպի մեդալ:

Արծաթե մեդալը, գյումրեցի ծանրորդը նվիրեց լեգենդար ծանրորդ, իր քաղաքացի Յուրի Վարդանյանի հիշատակին՝ պարգեւատրման արարողության ժամանակ ձեռքին պահելով Յուրի Վարդանյանի անձնական եռագույնը, իսկ հագին Յուրի Վարդանյանի պատկերով շապիկ: Սամվել Գասպարյանի արծաթե մեդալը հավասարազոր է ոսկե մեդալին, քանի որ մարզիկն առաջին անգամ էր մեծասահասակների կազմում մասնակցում Եվրոպայի առաջնության: Իսկ դրանից առաջ տեւական դադար էր վերցրել ծանր վնասվածքից ապաքինելու համար:

Հայաստանին առաջին բրոնզե մեդալը բերեց 89 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը: Երիտասարդ ծանրորդի համար Բաթումիի Եվրոպայի առաջնությունն առաջին փորձն էր մեծահասակներում: Նույնիսկն ինքն իրեն չահավատալով, մարզիկը պոկեց 165 կգ, հրեց 195 կգ ու կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Արդեն ետնաբեմում՝ շնորհավորանքներ ստանալուց հետո, Դավիթ Հովհաննիսյանն առանձին մոտեցավ Հակոբ Մկրտչյանին եւ անկեղծորեն գրկեց՝ շնորհավորելով իր քաշային կարգում այսպես ասած՝ իր մրցակցի ոսկե հաղթանակը: Այս ամենն աննկատ մնաց, բայց թերեւս այդ գրկախառնությունը խոսում էր այն մասին, որ Դավիթ Հովհաննիսյանը գիտակցում է՝ ոսկե մեդալակիր դառնալու համար դեռեւս շատ պետք է աշխատել ու պայքարել:

Սա խոսում է այն մասին, որ թեկուզեւ նույն քաշային կարգում Հայաստանն ունենում է երկու-երեք ներկայացուցիչ եւ մեր մարզիկները շատ հաճախ անկախ իրենց կամքից մրցակիցներ են դառնում մրցահարթակում, բայց չեն մոռանում, որ իրենք նույն երկրի ներկայացուցիչներ են եւ մրցակից լինելուց առաջ նախ թիմակիցներ են, ընկերներ, հետո նոր մրցակիցներ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում փաստեց նաեւ Ռուբեն Ալեքսանյանը:

Ռուբեն Ալեքսանյանի բրոնզե մեդալը Եվրոպայի առաջնությունում, ասես՝ Գոռ Մինասյանի չնվաճած մեդալի պատասխանը լիներ վրացի մրցակիցներին: Գոռ Մինասյանը վնասվածքի պատճառով բավարարվեց 5-րդ տեղի արդյունքով, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ ի պատասխան Գոռ Մինասյանի ձախողման, պայքարի մեջ մտավ Գոռի հիմնական մրցակցի՝ Լաշա Տալախաձեի հետ՝ հրում վարժությունում 245 կգ-ի ձեռնոց նետելով Տալախաձեին: Սա յուրահատուկ քայլ էր Ռուբեն Ալեքսանյանի կողմից, որը 2 տարվա դադարից հետո խոշոր մրցաշարում իր եւ իր ընկերոջ համար նվաճեց գերծանր քաշայինների բրոնզե մեդալը:

Եվրոպայի առաջնությունում համառ պայքարի մեջ մտավ նաեւ կանանց հավաքականը՝ երիտասարդ սերնդով: 17-20 տարեկան աղջիկները իրենց հնարավորությունների առավելագույն չափով պայքարեցին, բայց բավարարվեցին միայն փոքր մեդալներով: Սա այն պարագայում, երբ աղջիկների հետ աշխատում է տղամարդկանց թիմի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը եւ բավական անփորձ է աղջիկներին մարզչություն անելու հարցում: Փաշիկ Ալավերդյանի փոխանցմամբ՝ կանանց հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը վերադառնալու է շուտով եւ, հուսանք, այս նոր սերունդը Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ կունենա այն նույն հաջողությունները, ինչ Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը: