Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ինքն իրեն աներեսաբար «պե­տու­թյան մարդը» որակող խեղճուկրակ. պոլսահայ մտավորականը քննադատել է Արամ Աթեշյանին

Պոլսահայ մտավորական, ուսուցիչ և սյունակագիր Սևան Դեյրմենջյանը կոշտ քննադատության է ենթարկել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանին՝ նրան անվանելով «ինքն իրեն աներեսաբար «պե­տու­թյան մարդը» որակող խեղճուկրակ»:

Դեյրմենջյանը շեշտել է, որ Աթեշյանի՝ թուրքական պետությունից սպասումներն այնքան մեծ են, որ վերջինս անգամ արհամարհել է Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշումները:

Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Սևան Դեյրմենջյանի՝ «Ակօսի» էջերում հրապարաված հոդվածը ներկայացնում ենք ստորև՝ որոշակի կրճատումներով.


«Երբ փոքր էի՝ համայնքում ոմանց ետևից մարդիկ փսփսում էին, թե «պետության մարդն է»՝ իրենց ցուցամատն ուղղելով ենթակային կամ աչք-հոնքով ցույց տալով նրան։ Ես հասկանում էի, որ «պետության մարդն» այն հատկանիշն է, որը չի կարելի բարձրաձայնել կամ մարդու երեսին ասել: Ի՞նչ էր անում պետության մարդը: Թերևս հայերենից թուրքերեն թարգմանություն… Սրա-նրա ասածը փոխանցում էր «պետությանը»: Եթե համարձակություն ունենաս նրան դիմելու՝ ի՞նչ իմանաս, գուցե ինչ-որ գործ էլ քեզ համար դասավորի իր կապերի շնորհիվ:


Նորին ապօրինություն չարքեպիսկոպոս Աթեշյանը սկսեց շատ հաճախ, առիթ-անառիթ կրկնել իր՝ պետության կողմից նշանակված պատրիարքի փոխանորդ լինելու փաստը, և նույնիսկ գործը հասավ նրան, որ վերջինս հայտարարեց, թե «Պոլսո Հայոց պատրիարքարանը Թուրքիայի մի մասնիկն է և իմ կողմից վստահված է մեր պետությանը»…

Դարձյալ Աթեշյանն էր, որ կխոսեր մեր կողմից Թուրքիա պետության սպասումները բավարարելու մասին, սակայն չէր մանրամասնում, թե ինչ սպասումների մասին է խոսքը:

Իսկ ի՞նչ է սպասում Արամ Աթեշյանը պետությունից: Ի՞նչ նյութական խոստումներ են տվել նրան:

Պատրիարքի փոխանորդն, ով իր վարքը հասցրել է այն աստիճանի, որ դրժում է կաթողիկոսին ու այլոց տված խոստումները, նյութական ի՞նչ ակնկալիքներ ունի պետությունից:

Բնավ չեմ զարմանա, եթե նորին ապօրինություն չարքեպիսկոպոս Աթեշյանը, որն այլևս ոչ մի պաշտոն չունի պատրիարքարանում, «պե­տու­թյան սպա­սումնե­րի» պատրվակով վերստին եկեղեցական ժողով հրավիրի և տարբեր սպառնալիքներով ստիպի, որ իրեն ընտրեն պատրիարքի տեղապահ:

Եվ չեմ զարմանա, դուք էլ չզարմանաք, եթե այդքանից հետո հայտարարի, որ այդ ամենից հետո ասեն, թե խաղաղությունն ու համերաշխությունը վերականգնվել է: Նույնը պետությունն է անում: Ըստ պետության՝ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում էլ հիմա խաղաղություն է վերականգնվում, որտեղ մեծամասնության քվեն ստացած քաղաքապետերի փոխարեն քաղաքապետարաններում նստած են պետության կողմից նշանակված վերահսկիչները:

Բանակի ու զենքի այլևս ի՞նչ կարիք կա…Արամ Աթեշյանը, ինքն իրեն հպարտորեն ու բացահայտ ձևով, առանց ամաչելու աներեսաբար «պե­տու­թյան մարդը» որակող այդ խեղճուկրակը, միայնակ չէ…

Ահա պետությունն ու իր մարդը…

Այսպիսի պետության՝ այսպիսի մարդը»:

tert.am