Շուլցը Թրամփին մեղադրել է ԵՄ-ն պառակտելու մտադրության մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է քանդել ԵՄ-ն։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ է հայտնել Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը, ով հավակնում է կանցլերի պաշտոնին գալիք խորհրդարանական ընտրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ակնհայտ է, որ կա ԵՄ-ն պառակտելու ցանկություն»,- ասել է նա՝ նշելով, որ Թրամփը, լինելով դեռ ընտրված նախագահ, առաջիններից մեկն է ԱՄՆ հրավիրել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու արշավի առաջնորդ Նայջել Ֆարաջին։ «Մեզ համար դա նշանակում է, որ խոշորագույն ներքին շուկան պետք է քանդվի»,- պարզաբանել է Շուլցը։ Նրա խոսքով, նման քաղաքականությունը «հարձակում է Եվրոպայի վրա» ու չի համապատասխանում Գերմանիայի կառավարության շահերին։
«Մենք պահանջում ենք, որ մեր արժեքները ու մեր դերը հարաբերություններում հարգվեն»,- հավելել է նա։
61-ամյա Շուլցը կդառնա Անգելա Մերկելի գլխավոր մրցակիցը Բունդեսթագի ընտրություններում, որոնք անցնելու են սեպտեմբերի 24-ին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով