Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Վերաքննիչն այսօր ապացուցեց, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Վիկտոր Սողոմոնյան

Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումն ուղղակի ապացուցեց այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի քաղբանտարկյալ է և ենթարկվում է քաղաքական հետապնդման նոր իշխանությունների կողմից։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հինգերերոդ ալիք»-ին տված հարցազրույցում։

«Վերաքննիչ դատարանի այսօրվա վճիռը ուղղակի ապացուցեց, որ նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է և ենթարկվում է քաղաքական հետապնդման նոր իշխանության կողմից: Դա արդեն կարծում եմ՝ ակնհայտ է և փաստ է, որը ապացուցման կարիք չունի: Այսինքն՝ դուք տեսնում եք, որ չունենալով որևէ հիմք կալանքի տակ պահելու նախագահ Քոչարյանին ոչ միայն իրավական դաշտում, այլև տրամաբանության դաշտում, այնուամենայնիվ, կալանքը երկարացվում է։ Վստահ եմ, որ դատավորները շատ լավ հասկանում են, որ կալանքն ապօրինի է, այնուամենայնիվ, հերթով, բացառությամբ մեկի, նույն որոշումն են կայացնում, ինչը պարզապես ի ցույց է դնում տեղի ունեցողը»,– ասել է նա։


Նա խայտառակություն է համարել այս փուլում խոսել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից, ընդգծել է, եթե թաքնվելու լիներ, ժամանակին չէր վերադառնա Հայաստան։ Նույնը, ըստ նրա, վերաբերում է նախաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ հիմնավորմանը։ Նա հիշեցրել է, որ ՀՀ երկրորդ նախագահը երեք ամիս եղել է ազատության մեջ ու որևէ բան չի ձեռնարկել։

Սողոմոնյանի խոսքով, «սա իսկանան քաղաքական վենդետա է, և փորձ է քաղաքական կյանքից մեկուսացնել հիմնական օպոնենտին և պարզապես նրան կալանքի ենթարկել՝ վրեժխնդիր լինելով անցյալի ինչ-որ հարցերի համար»։

Նա համարում է, որ իշխանությունները բացարձակ ապաշնորհություն են ցուցաբերում, «այդ պատճառով պետք է անընդհատ ձգտեն ազգային հերոսին, մեծ հաջողություններ գրանցած մարդուն մեկուսացնել ու այդ ճանապարհով ազատվել օպոնենտից»։

Սողոմոնյանը սա անհեռատես քաղաքականություն է որակել երկու պատճառով. «Նախ հնարավոր չի դա երկարատև անել, քանի որ պարզ է՝ հենց որ դատարանների վրա քաղաքական այն ահավոր ճնշումը, որ այսօր կա, թուլանա կամ ստանանք ՄԻԵԴ որոշումը, որն ակներև մեր օգտին է լինելու, կալանքը դադարեցվելու է։ Մյուս կողմից, ցավում եմ, բայց իշխանություններն այս ապօրինությունների մեջ ներքաշում են և իրավապահ, և դատական համակարգերը՝ ստիպելով նրանց մասնակցել այդ քաղաքական հետապնդումներին ու ապօրինություններին։ Չեմ կասկածում, որ իրավիճակից դուրս ենք գալու և մեր պայքարը շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով՝ իրավական, քաղաքական դաշտում ու այլ հարթություններում»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 11-ին մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը: