ԱՄՆ-ն հրաժարվել է մասնակցել Մոսկվայում Աֆղանստանի հարցով խորհրդակցություններին
Աֆղանստանում իրավիճակի հարցով տարածաշրջանային խորհրդակցություններին ԱՄՆ-ի մասնակցությունը կարող է ընդդիմության զինման համար ազդանշան լինել, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը, որը տեղի է ունենալու ապրիլի 14-ին Մոսկվայում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մոսկվայում ապրիլի 14-ին տեղի կունենա աֆղանական խնդրով բանակցությունների հերթական փուլը: Հրավերներ ուղարկվել են մի շարք երկրների, իհարկե՝ Աֆղանստանին, Հնդկաստանին, Իրանին, Չինաստանին, Պակիստանին, Կենտրոնական Ասիայի երկրներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ին»,- ասել է Զախարովան:
Սակայն ամերիկյան կողմը հրաժարվել է հանդիպմանը մասնակցելուց, ինչի մասին ափսոսանքով է նշել Զախարովան: «ԱՄՆ-ն կարեւոր խաղացող է աֆղանական ուղղությամբ: Եվ տարածաշրջանի երկրների խաղաղարար ջանքերին միանալը լրացուցիչ ազդակ կլիներ աֆղանական զինված ընդդիմության համար՝ զինված պայքարը դադարեցնելու եւ բանակցություններ սկսելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան