Խոսել չի կարելի լռել
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից շատ չանցած արդեն իսկ պարզ էր, որ «Իմ քայլը» կառավարող խմբակցության ներկայացուցիչները փայլելու են իրենց մտքերով, բայց որ այս աստիճանի եւ այս մակարդակի կփայլեն՝ չէր անցնում նույնիսկ ամենալավատեսների մտքով:
Մեկը մյուսին հերթ չտալով նրանք իրենց մտքի գոհարներով զարմացնում են հանրությանը: Յուրաքանչյուր անհեթեթ հայտարարությունից հետո մտածում ես, որ վերջ, սրանից այն կողմ չեն անցնի, բայց անցնում են:
Մեկն ասում է, թե քաղաքացին այնքան երջանիկ է, որ այլեւս արտագաղթի մասին մտածող անգամ չկա, էլ ուր մնաց արտագաղթ լինի, մյուսը պետծառայողներին անվանում շարիկ գլորողներ:
Լիլիթ Մակունցն էլ համոզված է, որ կան մարդիկ, որոնք մտածում են, թե խմբակցության ղեկավարը պետք է հաղթանդամ լինի եւ բացատրում է, թե դա այդպես չէ: Լենա Նազարյանն էլ ասում էր, թե մարզպետներն իրենք իրենց եւ իրենց թիմակիցներին իներցիայով են պարգեւատրումներ արել:
Մյուսը գրաբարով արտասանում էր, ասելով, թե Պողոս առաքյալին է ցիտում, հետո պարզվեց, որ Առաքյալը նման բաներ չի ասել: Մեկ այլ պատգամավոր էլ հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին, պատճառաբանելով, թե տաքսիստին չի ցանկանում սպասացնել, իսկ հետո հենց նույն պատգամավորը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ խոսում էր իր մազերի գույների փոփոխությունների մասին:
Մյուսն էլ հպարտանում է, որ աշխատանքի է գալիս սպորտային կոշիկներով: Թվարկումը անվերջ կարող ենք շարունակել: Գործը հասել է այնտեղ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն չգիտի, թե ինչպես է դուրս գալու իր դաշինքի պատգամավորների խոսքերի տակիս: Նրա գրասեղանին մի թուղթ է դրված, որի վրա գրված է՝ խոսել չի կարելի լռել: Եւ նա մտորում է, թե ստորակետը որտեղ պետք է դրվի:
Նույնիսկ տեղեկություններ եղան, որ ապրիլի 8-ի երեկոյան ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետի եւ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որի ընթացքում եղել են բավականին լուրջ խոսակցություններ, այդ թվում եւ պատգամավորների «մտքի գոհարների» վերաբերյալ:
Ասում են, որ նա մի պահ իրեն չի կարողացել զսպել եւ բղավել է. «Չգիտեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խոսելը»:
Իհարկե, ճիշտը լռելն է, այդ թվում եւ ֆեյսբուքյան գրառումներից հրաժարվելը, այլապես հետո մտքի գոհարների վերաբերյալ հատորներ են հրատարակվելու, որտեղ, օրինակ, տեղ կգտնի նաեւ Լիլիթ Մակունցի մտքերի մշակույթի նախարարության լինել, թե չլինելու վերաբերյալ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը