Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Օպերային թատրոնը 12 էջից կազմված իր հակափաստարկներն է ներկայացրել վարչապետին

Օպերային թատրոնը 12 էջի սահմանում հակափաստարկներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով օրեր առաջ արտիստների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց նախարարության կողմից ներկայացված փաստարկներին ներկայացնել նաեւ իրենց հակափաստարկները։

Թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն ասաց, որ պատասխան դեռ չեն ստացել, սպասում են․ «12 էջում շատ մանրամասն ներկայացրել ենք բոլոր հիմքերը։ Պատասխան նամակում ցույց ենք տվել, որ 99 տոկոսով իրենց ներկայացրած կետերը սուտ են եւ հորինված վարկած, իսկ 12 էջ միայն մեր գրությունն էր, տակը մի 30-50 էջ էլ կցված էին նաեւ հղումները»։

Ինչ վերաբերում է հանդիպման ընթացքում վարչապետի կողմից բարձրաձայնված Օրբելյանի գործուղումներին, բացակայություններին, ֆինանսական կորուստներին, ապա պարզաբանումներ են ներկայացրել նաեւ այդ մասով, ավելին՝ «Նազենի Ղարիբյանը նույնիսկ հարցազրույցներից մեկում ասել է, որ՝ այո, Օրբելյանը կապ չունի այդ կորուստների հետ, եւ դա եղել է մինչեւ իրեն։ Մենք թվերով գրել էինք, որ Օրբելյանի օրոք ոչ մի կոպեկի ստուգման խախտում չի եղել, ուղղակի Ղարիբյանը կամ նախարարությունը հատուկ միջից հանել էին տարեթիվը եւ դրել էին այդ թղթի մեջ, Փաշինյանն էլ այդ գրածն էր կարդում։ Օրբելյանը նշանակվել է 2017թ․ ամառվանից, իսկ այդ ստուգումները եղել են 2013-2016թթ․, այսինքն՝ ոչ մի կապ չկա նրանց մեջ։ Այդ բոլորը գրել, ուղարկել ենք, եթե պատասխան չլինի, նորից կգրենք»։

Այն դիտարկմանը, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարն ասել էր՝ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել, որ Օրբելյանն իր սեփական միջոցների հաշվին է ներկայացումներ արել, այլ ո՛չ պետական, Արզումանյանը պատասխանեց․ «Խնդիրն այն է, որ ասում են՝ մեզ ամբողջ տարվա համար հատկացրել են այսքան միլիարդ գումար, բայց դա միայն թատրոնի 600 հոգանոց ամբողջ կոլեկտիվի աշխատավարձն է նշել Ղարիբյանը, եթե դրանից վերցնես՝ բեմադրության ծախս անես, բա աշխատավարձ ո՞նց ես տալու։ Դա ասել է ուղղակի ասելու համար, բա 6-7 պրեմիերա ինչո՞վ ենք արել, դրանց հերթ չի հասնում։ Միակ կետն իր գրածների մեջ, որտեղ կա ճշմարտություն, դա գործուղումներն են, որոնց բոլորի համար Օրբելյանը նախօրոք դիմում է ներկայացրել նախարարություն եւ ստացել նախարարության թույլտվությունը։ Այսինքն, եթե դու վերջում ասելու էիր՝ սա պրոբլեմ է, ինչո՞ւ ես թույլտվություն տալիս»։ Նա ընդգծում է, որ այդ գործուղումները եղել են միայն հրավիրող կողմի եւ անձնական միջոցների հաշվին, որի արդյունքում էլ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, տեղի են ունենում հյուրախաղեր։

Ամսի 4-ին թատրոնում կայացած «Կախարդական սրինգի» պրեմիերային վարչապետը թեեւ ներկա չէր, փոխարենը ներկա էին նախագահի տիկինը, երկու փոխնախարարները․ «Նազենի Ղարիբյանը, բնականաբար, չէր եկել, նա առհասարակ երբեւէ չի եկել մեր ոչ մի պրեմիերային»։

Արզումանյանը նորից հիշեցնում է վարչապետի խոսքը, երբ նա խոստացավ պատժել այն մարդուն, որը միտումնավոր որեւէ փաստ սխալ գրած կլինի իրեն ներկայացված փաստաթղթերի մեջ։ «Հենց միայն այն կետը, որ վերաբերում էր 92 մլն-ի կորստին, արդեն սուտ չէ՞, դու դա դնում ես Օրբելյանի հիմքերի մեջ ու ներկայացնում ես Փաշինյանին, ինչն Օրբելյանի հետ կապ չունի։ Ամեն դեպքում, Ղարիբյանը թեկուզ նախարարությունների միավորումից հետո այլեւս չի աշխատի, բայց իր վնասը տվեց»,- ասում է Արզումանյանն ու հավելում, որ վերջին տարիներին թատրոնի կիսադատարկ դահլիճներն արդեն լցվել են, իսկ վերջին պրեմիերայի ժամանակ մարդիկ նույնիսկ անցումների վրա էին նստած, տոմս չկար․ «Ինչ Օրբելյանը եկել է, դատարկ դահլիճները լցվել են, հետո՝ միշտ նույն ներկայացումներն էինք տալիս, իսկ հիմա նոր ներկայացումներ կան, չնայած արանքում նաեւ հներն ենք խաղում»։

Դիրիժորն ընդգծում է՝ արտիստների տրամադրվածությունը բարձր է, հատկապես՝ տեսան, որ իրենց սատարողներ շատ ունեն, նույնիսկ քաղաքական գործիչների մեջ կան մարդիկ, ովքեր զանգահարում եւ ասում են՝ ձեզ հետ ենք․ «Մարդկանց աջակցությունը կա, ինչը ոգեւորող է, նույնիսկ տաքսի եմ նստում, տաքսիստն է իր աջակցությունը հայտնում, այսինքն՝ տաքսիստն էլ է էս գործով հետաքրքրված»։

Այս օրերին Կ․ Օրբելյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, երեկ նախատեսված էր Օրբելյանի հանդիպումը Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրեն Պիտեր Գելբի հետ: Նախաձեռնությունը Պ. Գելբինն է, ով ցանկություն է հայտնել համագործակցության ծրագրեր մշակել Հայաստանի օպերային թատրոնի եւ Մետրոպոլիտեն օպերայի մեջեւ: Նյու Յորքում Կ. Օրբելյանը բանակցություններ է ունենալու խաչատրյանական բալետային ներկայացումների հյուրախաղերը կազմակերպելու նպատակով: