Երկուսուկես տարեկան թոռնիկը ո՞նց պետք է քննությանը խանգարի. փաստաբանը՝ Քոչարյանին տեսակցելու արգելքի մասին
Վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցել իր թոռնիկին: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:
«Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, երկուսուկես տարեկան թոռնիկը ոնց պետք է քննությանը խանգարի, բայց, ամեն դեպքում, կա արգելք», - ասաց նա՝ նշելով, որ չգիտի, թե որն է արգելք դնելու պատճառը:
Խոսելով երկրորդ նախագահի պահման պայմանների մասին՝ փաստաբանը նշեց, որ Քոչարյանը խցում մենակ է։
«Տրամադրությունը առաջին օրվանից մինչև հիմա լավ է, որովհետև ինքը համոզված է, որ անմեղ է, որ սա քաղաքական հետապնդում է, և որ վերջում արդարացվելու է», - ասաց Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ Քոչարյանը խցում զբաղվում է ընթերցանությամբ, ծանոթանում է գործի նյութերին, եթե հնարավորություն է լինում՝ սպորտով և յոգայով է զբաղվում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը